Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը. Շինաշխատանքները կավարտվեն 2026-ին

13.06.2023 14:11
951

Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման  ծրագրի շրջանակում, հունիսի 2-ին տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը, որին  ներկա են գտնվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, միջազգային  կառույցների և այլ պետական մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես,  Եվրոպական միությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված աշխատանքի համար: Ռուստամ Բադասյանն ընդգծել է ոչ միայն միջազգային չափանիշներին համահունչ շենքային պայմանների, այլև Մեղրիի արդիականացված անցակետում բովանդակային փոփոխությունների կարևորությունը: «Մաքսային ծառայության որակը բոլորովին պետք է փոխվի, մենք պետք է տնտեսական անվտանգության պաշտպանության մեր գործառույթը պատշաճ իրականացնենք և նպաստենք առևտրի դյուրինացմանը, մեր գործողություններում նպաստենք Հայաստանում բիզնեսի զարգացմանը և նոր բիզնես միջավայրի ձևավորմանը»,-նշել է ՊԵԿ նախագահը:

ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին բարձր է գնահատել Պետական եկամուտների կոմիտեի հետ փոխգործակցությունը. «ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանին կապ հաստատել հարևան երկրների հետ և դյուրինացնել առևտուրը: Սահմանային անցակետի արդիականցումը կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գործընթացն ավելի արդյունավետ կդառնա»,-ասել է ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավարը: 

Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցումը և արդիականացումն իրականացվում է ԵՄ և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով: 2020թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից։

Անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Թանա Էներջի Մենեջմենթ»  ընկերությունը (Tana Energy Management Company): Շինարարական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողությունն  իրականացնում է «Ռաֆթեն ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Roughton International Limited Company):

Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից անցակետ:

Արդյունք

Մեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղությամբ՝ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման,  բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ: Մուտքի և ելքի ուղղությամբ՝ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ: Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաև գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես, մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով և այլն:

Ցուցանիշ

Անցակետը ներկայում աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով՝ օրական սպասարկելով 200-300 տրանսպորտային միջոց, այն պարագայում, երբ այն նախատեսված չէ նման թողունակությամբ աշխատելու համար: 2022 թ. ընթացքում մաքսակետն, ընդհանուր առմամբ, սպասարկել է ավելի քան 56․000 բեռնատար և ավելի քան 4300 մարդատար տրանսպորտային միջոց, իսկ 2021-ին՝ համապատասխանաբար 44․000 և 3100։  Իսկ արդեն արդիականացված անցակետում կտրուկ կմեծանա թողունակությունը՝ ապահովելով անհամեմատ ավելի արագ և բարձրորակ սպասարկում, մաքսային ձևակերպումների գործընթացը կիրականացվի առավել պարզեցված և արդյունավետ՝ բացառելով գործառույթների կրկնությունը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40