Telegram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

22.08.2023 16:49
794

Telegram մեսենջերի աշխատանքում երեկ խափանում է տեղի ունեցել, այս մասին հայտնի է դարձել DownDetector ծառայության տվյալներից։ Պորտալում ավելի քան 200 բողոք է գրանցվել խափանումների վերաբերյալ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օգտատերերի մեծ մասը դժգոհում է, որ չի աշխատում մեսենջերի բջջային հավելվածը, և չի ստացվում նաև միանալ համացանցին։ Հավելվածը շարունակ ներբեռնվում է՝ ցույց տալով, որ չի ստացվում միանալ սերվերին, չեն բացվում նաև չատերը։

«Ռոսկոմնադզոր»-ին հղումով անելով՝ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ խնդիրը կապված է Եվրոպայում Telegram-ի տվյալների կենտրոնի աշխատանքի հետ։

Վերջին անգամ Telegram-ում խափանում էր գրանցվել հուլիսի 30-ին։ Օգտատերերի 74%-ը հայտնել էր ցանցի միացման և բովանդակության ներբեռնման հետ կապված խնդիրների մասին։ Օգտատերերի 24%-ը դժգոհել էր Telegram-ի մեսենջերի ֆունկցիոնալության հետ կապված խնդիրներից։ Օգտատերերի 2%-ն ասել էր, որ չի կարողանում մուտք գործել իր օգտահաշիվ:

Ավելի վաղ Google-ի ինժեներ Դեն Ռևան հայտարարել էր, որ վտանգավոր խոցելիություն է հայտնաբերել Telegram մեսենջերի՝ macOS-ի համար նախատեսված տարբերակում, որը կարող է օգտագործվել համակարգչի տեսախցիկը և խոսափողը ակտիվացնելու համար։

Gaming Deput կայքը պարզաբանել էր, որ խոցելիությունը հարձակվողին թույլ է տալիս macOS-ի համար Telegram-ի տարբերակում ներդնել վնասակար ծրագրերով դինամիկ գրադարան (Dylib), ինչը թույլ է տալիս հաքերին ձայնագրել տեսախցիկով արվող տեսագրությունը և ձայնագրությունը պահել թաքնված թղթապանակում:

Ավելի ուշ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, սակայն, հերքել էր նման խոցելիության առկայությունը, գրում է News.am-ը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40