Թեպետ խաղաղ են բացվում առավոտները

24.05.2016 10:53
1984

Երկու տարի է, ինչ Ագարակի գնդում է ծառայում ավագ լեյտենանտ Էդվարդ Սահակյանը: Բարձրագույն ռազմական կրթություն է ստացել Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում, այնուհետեւ մեկ տարի սովորել է հետեւակի դպրոցում՝ ստանալով զինվորական նեղ մասնագիտություն եւ լեյտենանտի կոչում: Ընդհանուր առմամբ նրա զինվորական ուսուցումը վեց տարի է տեւել: «Դպրոցն ավարտելուց հետո այնպես ստացվեց, որ Հունաստանում էի ապրում, բայց չցանկանալով հաստատվել արտերկրում, ընտրեցի զինվորական մասնագիտությունը: Վերադառնալով Հայաստան՝ դիմում ներկայացրի, քննություններ հանձնեցի՝ իրավունք նվաճելով ուսանելու Հունաստանի ռազմական ակադեմիայում», - պատմում է հենակետի ավագը: Վիճակահանությամբ է նրան բաժին ընկել պաշտպանելու հանրապետության հարավային սահմանները:

«Թագավոր» հենակետի ավագն է, ասում է, որ թեպետ խաղաղ են բացվում առավոտները, բայց թուրքին չի կարելի վստահել: ««Թագավորը» իր դիրքով էլ է թագավոր, գերիշխող դիրք ունի հակառակորդի մյուս հենակետների համեմատ, բայց երբեք չպիտի կորցնել զգոնությունը, մեր՝ 4-րդ բանակային կորպուսում մահվան ելքով մի դեպք վերջերս է գրանցվել, բայց փառք Աստծո մեր ուղղությամբ առայժմ ամեն ինչ հանգիստ է, բայց աչալրջությունը երբեք կորցնել չի կարելի», - իրավիճակն է ներկայացնում ավագ լեյտենանտը: Ընտանիքն Էջմիածնում է բնակվում, ունի կրտսեր եղբայր:

«Ամեն ինչ լավ է, թող չանհանգստանան», - զինվորականի հակիրճությամբ պատասխանում է հարցին, թե ի՞նչ կփոխանցեր իր ծնողներին եւ մտերիմներին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40