Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

24.10.2024 20:21
626

Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ, հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Մուսինյանի փոխանցմամբ՝ դեսպանի խնդրանքով Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին։

«Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսևորած անկեղծ և սկզբունքային աջակցության համար: Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները», - նշել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը։

Հանդիպմանը ներկա է եղել առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Հանդիպման մասին X-ի իր էջում գրել է նաև Ֆրանսիայի դեսպանը՝ նշելով. - «Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ պատվի արժանացրեց՝ ինձ ընդունելով Հայաստանի իրավիճակի և մեր երկու երկրների միջև հարաբերությունների շուրջ մտքեր փոխանակելու համար»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40