ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

30.01.2026 15:58
990

Հունվարի 20-ին, Մեղրիի սահմանային հատվածում, ուշագրավ իրավիճակ է եղել։ Իրանի Հանրապետությունից տասնյակից ավելի անձինք են փորձել ներխուժել Հայաստան։ Ժամը 00։05-ի սահմաններում նրանք փորձել են ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փշալարային ցանկապատի վրայով հատել ՀՀ-Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանը։

Իրանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև այլ երկրի ներկայացուցիչներ, որոնք փորձել էին ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից և ներկայումս գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։

Դիմեցինք Ազգային անվտանգության ծառայություն, որտեղից հորդորեցին գրավոր դիմել։

Արդյունքում փորձեցինք ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հասկանալ, թե սահմանը ապօրինի հատելու մասով կա նախաձեռնված քրեական վարույթ, թե ոչ, ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և 7 անձ կալանավորված է։

Սահմանը հատած անձանց տվյալները, սակայն այս պահի դրությամբ դրանք չենք հրապարակում։

Ինչպես հայտնի է, հունվարի 8-ից Իրանի Հանրապետությունում բողոքի ցույցեր են, որոնց հետևանքով տեղի են ունենում բախումներ, կան շուրջ 6000 զոհ և 10․000-ից ավելի վիրավորներ՝ դատելով իրավիճակից ՝ այս իրողությունների արդյունքում մի խումբ անձինք փորձել են ներթափանցել Հայաստան

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

armlur.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34