ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի եւ Արծվիկ Մինասյանի վեճին խառնվեց մեկ այլ նախարար

12.06.2018 10:58
1978

Հունիսի 12,2018

 Կառավարության այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց  «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով  այս նախագծին, նշեց, որ Կառավարությունը ունի երկու տարբերակ՝ կամ չեղյալ հայտարարել այս համակարգը, կամ օրենքի նախագիծը հետաձգել: Վարչապետի խոսքով, օրենքի նախագծի հետաձգումը 2014 թվականից այս համակարգին վճարներ կատարող քաղաքացիների մոտ լուրջ դժգոհություններ կառաջացնի։ Ուստի բոլոր տարբերակներից ընտրվել է ՀՀ Ֆինանսների նախարարության առաջարկած տարբերակը, որը, սակայն, ժամանակավոր կարգավորում է։ Որոշման նախագծին կառավարության նիստում դեմ արտահայտվեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ այս որոշումը պետք է թիմով ընդունեն, հետեւաբար ովքեր այս  պատասխանատվությունը վերցնում են՝ իրենց հետ են եւ հակառակը։

 Նիկոլ Փաշինյան․ -Ո՞րն է ձեր տեսակետը, պարոն Մինասյան:

 Արծվիկ Մինասյան․ – Դեմ եմ․․․ 

Նիկոլ Փաշինյան․ -Ովքեր այս պատասխանատվությունը վերցում են՝ մեզ հետ են, ովքեր չեն վերցնում՝ մեզ հետ չեն ․․․ 

Արծվիկ Մինասյան․ -Որպես կոլեգիալ մարմին, կայացված որոշումը ենթակա է կատարման եւ ես կատարելու եմ:

 Նիկոլ Փաշինյան․– Այլ կերպ չէր էլ կարող լինել, Դուք դրանով որեւէ մեկին որևէ լավություն չեք անում․․․․ 

Այս վեճին «խառնվեց» ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։ Նա մոտեցավ Արծվիկ Մինասյանին և ինչ-որ բան ասաց, ինչից հետո Արծվիկ Մինասյանը նույնպես կողմ արտահայտվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40