Տեսնում եմ խառնաշփոթ, տեսնում եմ Հայաստանի ազգային պետական շահին հակառակ քաղաքականություն․ Րաֆֆի Հովհաննիսյան

04.02.2022 15:51
1295

Գործող վարչապետն այսօր Արցախի մասին շատ հանգիստ այնպիսի բաներ է ասում, որին սեփական կուսակցությունից ոչ ոք համարձակություն չունի հակադարձել, այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ինքը միշտ հղում է անում ընտրության մանդատին։ Իհարկե, ժողովրդի մեծամասնությունը չմասնակցեց այդ ընտրություններին, բայց ինքը միշտ հղում անում է դրան։ Ես կարող եմ հիմա պնդել, որ նոր ընտրության դեպքում այս իշխանությունը մեծամասնություն չի վերցնելու։ Եթե նախորդ իշխանության հետ ֆեոդալական հարցեր կային, հիմա մենք տեսնում ենք, որ միանձնյա հարցեր կան։ Եվ գործող վարչապետը, որը երկու տարի առաջ լրիվ այլ բաներ էր ասում Արցախի մասով, հիմա շատ հանգիստ այնպիսի բաներ է ասում, և ոչ մեկը ռիսկ չունի իրեն հակադարձել՝ սեփական կուսակցությունից, անկախ վերլուծաբաններից։ Ես կարծում եմ, որ մենք մտնում ենք մեզ համար ճակատագրական շրջան, և ազատ, անկախ հասարակությունը, լրագրողնեորը, դատավորները, մասնագետները ուզում են իրավունքի իշխանություններ մեր տան մեջ, մեր հայրենիքում։ Եվ նաև մեր իրավունքներն աշխարհոմ պետք է ոտքի կանգնեն, նոր ձևով պետք է ոտքի կանգնեն, որովհետև արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու ազատությունն է դրված։ Սրա համար չէ, որ մեր պետական դրոշը բարձրացավ ՄԱԿ-ի շենքում 30 տարի առաջ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա անդրադարձավ նաև Ռուսաստանից կախվածության մասին հարցին․ «Հետպատերազմյա այս շրջանում արտաքին մեր հարաբերությունները ինքնիշխան իշխանության ձեռքում չեն։ Եվ գործող իշխանության ձեռքին չէ ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականությունը։ Ես շատ պիտի ուզենայի, որ ինքը շատ ավելի նախաձեռնողական քաղաքականություն ունենար թե Ռուսաստանի, թե Արևմտյան գործընկերների, թե Իրանի ու Չինաստանի հետ հարաբերություններում։ Բայց ես տեսնում եմ շատ հակազդեցիկ հարաբերություններ։ Եվ այն, ինչ արվում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, տեսնում ենք, որ Հայաստանը տանում է դեպի փակուղի։ Ես հավասարակշռվածություն, բալանսավորում չեմ տեսնում, տեսնում եմ զրո բալանս, տեսնում եմ խառնաշփոթ, տեսնում եմ Հայաստանի ազգային պետական շահին հակառակ քաղաքականություն»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40