Տիգրան Ղուկասյան. նրան սպասում են՝ գիտակցելով, որ չի գա

12.10.2021 15:21
2946

Տիգրան Լենդրուշի Ղուկասյան. ծնվել է 1974 թ. հոկտեմբերի 3-ին Ագարակ քաղաքում: Սովորել է Ագարակի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում: Պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է Շամշադինում:

Աշխատել է Ագարակի քաղաքապետարանում, պղնձամոլիբդենային կոմբինատում: 2004 թվականից չէր աշխատում:

2006 թ. ամուսնացել է, ունի  երկու որդի:

Տիգրանի մասին  կինը՝ Էռնան է պատմում. «Աննկարագրելի մարդ էր ամուսինս, լավ զավակ էր, հայր, ընկեր, ամուսին... Ինձ խոստացել էր երկու օրից գալ, բայց երկու օրից բերեցին...  Ինձ ասել էր, որ չվախենամ, ասել էր, որ անպայման վերադառնալու է: Պատերազմը փոխեց իմ կյանքը, պատերազմը խլեց մեզանից ամեն ինչ: Տղաներս մեծ են, գիտակցում են, թե ինչ է կատարվել, բայց շարունակում են սպասել: Գիտեք, մի տեսակ անբացատրելի է՝ գիտենք, որ չի գալու, բայց սպասում ենք»:    

Տիգրանին հիշում են, ափսոսում, կարոտում: Ընկերները ցավով են խոսում իրենց հերոսացած ընկերոջ մասին. «Հրաշալի մարդ էր, խաղաղասեր, բարի, ընտանիքին ու ընկերներին նվիրված: Պատերազմ ասվածը չարիք է, ցավոտ է տեսնել որբացած երեխաներ, իսկ երբ այդ երեխաներն ընկերոջդ որդիներն են, ցավին գումարվում է անճարակության զգացումը»:

2020 թ. հոկտեմբերի 24-ին Տիգրան Ղուկասյանը զորահավաքով մեկնել է Նռնաձոր, ապա միացել Արցախի հարավային հատվածի պաշտպանությանը շտապող խմբին:

Զոհվել է հոկտեմբերի 26-ին: Հուղարկավորվել  է Ագարակի ընտանեկան գերեզմանատանը:

Տիգրանուհի Բադալյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40