Տիգրան Մուկուչյան․ Կազմակերպված է պատշաճ քվեարկություն

23.09.2018 12:12
1306

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններում քվեարկության համար կազմակերպվել է 475 ընտրական տեղամաս: Ինչպես առավոտյան լրագրողներին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, տեղամասային ընտրական հանձնաժողովների 4 հազար 722 անդամներից չեն ներկայացել 31-ը: Բոլոր հանձնաժողովներում քվորումն ապահովված է, դրանք աշխատում են ամբողջական ռեժիմով, կազմակերպված է պատշաճ քվեարկություն, ասաց ԿԸՀ նախագահը:

Այս ընտրություններում ևս գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Ժամը 8-ի դրությամբ բոլոր 1380 սարքավորումները գործարկվել են, նկատված խնդիրները շտկվում են, նշեց Մուկուչյանը:

Ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնում 1 միջազգային կազմակերպություն, 662 տեղական դիտորդներ, այցելուի կարգավիճակով՝ 11 օտարերկրյա քաղաքացի: Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 44 լրատվամիջոց՝ 620 ներկայացուցչով, և 5 օտարերկրյա լրատվամիջոց՝ 10 ներկայացուցչով:

Տիգրան Մուկուչյանը ասաց նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ժամ պարբերականությամբ կտեղեկացնի ընտրությունների քվեարկությանը մասնակցության վերաբերյալ: Կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը, որոնք կհրապարակվեն տեղամաս առ տեղամաս:

Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել է 12 քաղաքական ուժ, ըստ այբբենական կարգի՝ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», ՀՅ Դաշնակցություն, «Հայք» («Հայկազուններ»), Ռեֆորմիստների, «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Երևանի հանրություն», «Երևանցիներ», «Իմ քայլը» և «Լույս» կուսակցությունների դաշինքները:

Ոստիկանության հրապարակած վերջնական ընտրացուցակներում ընտրողների թիվը 848 հազար 343 է:

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է հուլիսի 9-ից՝ հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո:

azatutyun.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40