Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. «Sputnik Արմենիա»

29.09.2026 11:45
261

Սահմանազատման հայաստանյան հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը պատասխանել է Տիգրանաշենի տարածքը խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի մասին Sputnik Արմենիայի հարցմանը։

Մենք հետաքրքրվել ենք՝ հայկական կամ ադրբեջանական կողմերը պաշտոնական փաստաթուղթ ունե՞ն նախկին ադրբեջանական անկլավի տարածքը Հայկական ԽՍՀ-ի կողմից հանձնելու մասին:

Բացի այդ, Sputnik Արմենիան հարցրել է՝ արդյոք նախատեսվում է սահմանի հետագա սահմանազատման ժամանակ օգտագործել ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչպես դա արվել էր Տավուշի հատվածում։

Այս հարցերին ուղիղ պատասխան փոխվարչապետի գրասենյակը չի տվել՝ հղում կատարելով սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին։ Սույն փաստաթուղթը նախատեսում է, որ օգտագործվում են «բոլոր քարտեզագրական, ինչպես նաև նորմատիվ-իրավական և այլ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթեր»։

«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի առանձին հատվածների՝ ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքները կիրականացվեն «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման հարցերով պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգին համապատասխան», - հայտնել են Գրիգորյանի գրասենյակից:

Փոխվարչապետի գրասենյակը նաև նշել է, որ հանձնաժողովների գործունեությունը լուսաբանվում է համաձայն համատեղ նիստերի և աշխատանքային հանդիպումների անցկացման կանոնակարգի:

Մհեր Գրիգորյանի գրասենյակից հիշեցրել են, որ հանձնաժողովներում ընդգրկված պաշտոնատար անձինք նիստերի և աշխատանքային հանդիպումների փաստաթղթերին հղում կատարելիս կարող են վերարտադրել բացառապես ԶԼՄ-ների համար համաձայնեցված և հաստատված հաղորդագրությունների բովանդակությունը:

«Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների վերաբերյալ ցանկացած պաշտոնական հղում, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»,-նշել են մամուլի ծառայությունում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40