Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին ամսին աճել է 15.4 տոկոսով

25.02.2022 16:17
1095

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվարին 15.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ, այնինչ այս տարվա հունվարի ցուցանիշը 2021-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 45 տոկոսով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 16.6 տոկոսով, իսկ հունվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել 37.8 տոոկսով:

Շինարարության ծավալը 2022-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 3 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ նվազել է 86.5 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվարին 2021-ի հունվարի նկատմամբ  ավելացումը կազմել է 11.5 տոկոս, իսկ հունվարի ցուցանիշը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է 41.9 տոկոսով: Հայաստանում 2022 թվականի հունվարին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 21.2 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ նվազել՝ 16.2 տոկոսով:

2022 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվարի համեմատ աճել է 7.1 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 1.6 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվարին 2021-ի հունվարի համեմատ աճել է 9 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 0.9 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն այս տարվա առաջին ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 19.2 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 7.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվարին  նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 60.4 տոկոս աճ, իսկ օրինակ դեկտեմբերի ցուցանիշի համեմատ նվազել է 28.7 տոկոսով: 2022 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 53.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 65 տոկոսով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40