Տոլորսի պատմության ոսկեղենիկ էջերը

11.07.2025 15:11
788

Կրկին մարդաշատ էր Սիսիանի գողտրիկ անկյուններից մեկը՝ Ն․ Ադոնցի անվան պատմության թանգարանը, որտեղ  ցանկալի համագործակցության արդյունքում  ներկաներին սպասվում էր  եւս մի հետաքրքիր միջոցառում ՝ «Իմ Տոլորս» թեմայով նախագծային աշխատանքի շնորհանդեսը՝ երկմասանոց ֆիլմի տեսքով։

Նախագծային աշխատանքի հեղինակները՝ «օրվա մեղավորները», Տոլորսը սիրող ու հպարտացող,  նրանով ապրող ու շնչող ,  Տոլորսի միջնակարգ դպրոցի ուսուցիչ-զինղեկ Հովիկ Բադալյանն  էր  եւ ութերորդցիներ Սյուզի Գրիգորյանը, Մարի Հակոբջանյանը, Արեւիկ Սահակյանը, ովքեր  մեծագույն սիրով  հրավիրել էին մշակութասեր սիսիանցիների, Տոլորս գյուղի բնակիչների, մտավորականների, ովքեր ակնդիրն ու ունկնդիր էին դառնալու փաստավավերագրական մի հրաշալի ձեռնարկի՝ «Իմ Տոլորս» ֆիլմ-նախագծային աշխատանքի հանրայնացմանը։

Նախագծի հեղինակները ամենայն սիրով, երախտագիտությամբ, մանրակրկտորեն «պեղել» էին Տոլորսի պատմության ամեն  մի էջը՝ արմատներից  ցայսօր․․․

Գյուղից է սկսվում կյանքի հմայքը, բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստը․․․Գյուղում ամեն քար, ամեն ծառ ու ճանապարհ հիշողություն է կրում՝ անցյալի ,նախնիների, մշակույթի, պատմության․․․

Գյուղի ամրությունը նրա հավատքի, համերաշխության  մեջ է․․․

Մի՞թե  միայն թվարկածներն են կազմում գյուղի արմատները․․․ իհարկե՝ ոչ․․․

Եվ ինչպես ծառը չի կարող կանգուն  մնալ առանց ուժեղ արմատների,այնպես էլ գյուղը չի կարող գոյատեւել առանց անցյալի, ներկայի, ավանդույթների, մարդկանց, մշակույթի, պատմության, կրթության, աշխատանքի․․․

Այս ամենը սերում է սերունդների փոխանցած գիտելիքներից, հոգեւոր մշակույթից,  ստեղծարարությունից, ազգային ինքնությունից․․․

Ֆիլմում կարմիր թելի պես ձգվում է Տոլորսի անսկիզբ ու անվերջ հարուստ  պատմությունը՝  դիտողին պարուրելով մանկության ու պատանեկության համ ու հոտով, մարմնավորելով այն արժեքները, որոնք երբեք չեն մարում ՝ընտանիք, հայրենիք, ջերմություն, հավատարմություն, ժառանգություն․․․

Ֆիլմի հարուստ կադրերը առաջարկում են նորովի  վերապրել անցյալը, արժևորել  Տոլորսին վերաբերող  շատ մնայուն արժեքներ ․․․

Միանշանակ  կարելի է արձանագրել՝ նախագծային աշխատանքը մի   ամրակուռ կամուրջ է անցյալի ու ներկայի միջև՝ հիշեցնելով՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ուր ենք գնալու․․․

 Աներկբա է՝շարժվող պատկերների աշխարհը՝ ֆիլմը, ծնվել է սրտից, հոգուց, որ

«Իմ Տոլորս»-ը սոսկ  անվանում չէ, որ այն հուշ է, բարձրագոչ  ձայն․․․մի ամբողջ աշխարհ, որը հանգրվանելու է այնտեղ, որտեղ ապրում են անցյալը, ներկան՝ հիմքեր ստեղծելով պայծառ ապագայի։

Տոլո՛րս․․․Այստեղ  արևը,  բնության մեղեդին մի այլ ջերմություն ու հնչեղություն ունեն, ամեն քար ու թուփ հուշ ունի իր մեջ, ունի պատմություն, իսկ մարդկանց  ժպիտներն  այնքա՛ն անկեղծ են, սրտանց, որ սիրտդ ակամայից  հանգստանում է, հոգիդ՝ խաղաղվում․․․

Այս ֆիլմը մի համարձակ փորձ է՝ պահելու, փոխանցելու  այս ամենը նրան, ով միգուցե երբեք չի քայլել մեր հողի վրա, բայց կարող է զգալ  մեր հայրենիքի ու  նաեւ  նրա մի հզոր հոգեւվոր պատառիկի՝ Տոլորսի ջերմությունը․․․

«Իմ Տոլորս» ֆիլմի յուրաքանչյուր հատված լցված է անցյալի, ներկայի սիրով, նրա պատմության խոսուն հոգեւոր  վկաներով՝ խաչքարեր, հուշարձաններ, մատուռներ, եկեղեցիներ․․․

Որպեսզի  չկորչի պատմությունը, որպեսզի հարազատ մնանք մեր ինքնությանն ու մեր արմատներին, պետք է սիրել, պահպանել  երկիր հայրենին, պահպանել մեր արմատը սնուցող գործոնները՝ հողը, լեզուն, պայքարել խաղաղության համար, վեր դասել կրթությունն ու հայեցի  դաստիարակությունը, բարձր պահել հայրենասիրական ոգին, զարկ տալ տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական ներդաշնակ զարգացմանը՝ ապահովելով գյուղի ամրությունն , ու այդ ամենը անմնացորդ փոխանցել սերունդներին։

Ֆիլմում կարմիր թելի պես անցնում, կարևորվում, արժևորվում էր ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը մեր ինքնության պահպանման ամենակարեւոր արժեքներից է, ըստ իս, արծարծվող թեմայի  գլխավոր մեխը ։

Աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, իսկ հարկ է, որ գյուղը պահպանի իր դիմագիծը, շարունակի ապրել՝ պահպանելով անցյալը՝ սիրո ու հարգանքի, ներկան՝ամրության, բարգավաճման, կենսունակության մեջ, իսկ ապագան՝ լի լույսով ու հույսով, ապայագակերպ փափագներով․․․

Նախագծային աշխատանքի հեղինակները ֆիլմի միջոցով ցանկացան պատմել ոչ միայն Տոլորսի մասին, այլեւ ապրեցնել այն, «ինչ մեկ բառով կոչվում է հայ ու Հայաստան»․․․Անասելի հիացքով , ջերմ ծափողջույններով ընդունեց հանդիսատեսը  ֆիլմ-նախագիծը, որի հասցեին դրվատանքի ջերմ, հոգեպարար խոսքեր ուղղեցին Սիսիանի պատմության թանգարանի տնօրեն Հ․Գրիգորյանը, Սիսիանի համայնքապետարանի ԿՄՍ երիտասարդության բաժնի պետ Ն․Հովհաննիսյանը, իսկ ավագ դպրոցի տնօրեն Դ․Ասրյանը «Իմ Տոլորս»-ը  համարեց ոչ  միայն  նախագիծ,

այլեւ «մեգանախագիծ»՝ կարեւորելով հեղինակների նվիրումը, մատուցման խորությունը, երաժշտական ճաշակը, ապրումների անկեղծությունը, խորիմաստությունը․․․

Անկեղծ, հուզումնալից էին Հովիկ Բադալյանի շնորհակալական խոսքերը, որոնք ուղղված էին նրանց, ովքեր  կանգնեցին իրենց կողքին, ոգեշնչեցին, աջակցեցին, որ այս պատմությունը հնչի բարձր ու խորը, վառ ու գունեղ, ինչպես հարազատ Տոլորսը։

«Իմ Տոլորս»-ը  շարունակելու է խոսել  այն մասին, ինչն անհնար է ասել  բառերով, եւ որպես վերջաբան՝ ֆիլմ-նախագծային աշխատանքի հեղինակները պատվիրեցին  լրացնել եւ շարունակել իրենց սկսածը։

Անկեղծ սիրով արձանագրենք՝ ֆիլմը ոչ միայն պատմում  էր, այլեւ  ապրեցնում․․․

Տոլորսն իր արմատներով է ամուր, եւ հենց այդ արմատներն են մեր ազգի հարատեւության հիմքը։ Ամուր կառչենք մեր արմատներին, միայն այդպես  մեր երկիր հայրենին կլինի ամուր եւ կենսունակ։

«Իմ Տոլորս» ֆիլմ-նախագծային աշխատանքը հավաստեց , որ  Տոլորսի պատմության ոսկեղենիկ էջերը շարունակվելու են հարստանալ նորանոր վկայություններով, որոնք   լինելու են  ստեղծագործական խիզախության ու նվիրումի արդյունք՝ թողնելով լուռ խոնարհում հարազատ ոստանի՝ Տոլորսի անկասելի  սիրո առջեւ։

Էվելինա Թադեւոսյան,

Սիսիան

 

 

 

 

                                                                                                      

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50