Տոնական միջոցառումներ Մեղրու պետական քոլեջում

04.10.2016 15:15
1896

Արդեն 15-ամյա Մեղրու պետական քոլեջում տոնական տրամադրություն էր, որտեղ հոբելյանական արարողությանը բավականին լրջորեն էին նախապատրաստվել: Միջոցառումն սկսվեց գիտակրթական համաժողովով, որը նախաձեռնել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներ, հանրապետության մի շարք բուհերի, քոլեջների, հիմնադրամների ղեկավարներ:

Հոբելյանական հանդիսության ողջույնի խոսքը հնչեցրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը: Քննարկվող «Մասնագիտական կրթությունը եւ ուսուցումը հեռավոր ու սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» թեմայի շուրջ ծավալվեց մտքերի ակտիվ փոխանակություն: Պետական ռազմավարական ծրագրերի, դրանց հնարավորությունների ու հիմնախնդիրների մասին զեկույցներով հանդես եկան Է.Պետրոսյանը (ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն), Ա.Պապյանը (ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն), Ա.Բակունցը (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն), Լ.Գեւորգյանը (ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատ), Լ.Պետրոսյանը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամ), Լ.Բեգլարյանը (Գլոբալ զարգացումների հիմնադրամ) եւ ուրիշներ:

Ներկաները համակ ուշադրությամբ լսեցին ՀՀ Սյունիքի մարզի՝ վերջերս խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Մխիթար Զաքարյանի բովանդակալից ելույթը «Համայնքների խոշորացման առավելություններն ու հիմնախնդիրները, կադրային կարիքները» թեմայի շուրջ:

Համաժողովում զեկույցներ հնչեցին նաեւ գործատուների, գործարարների եւ արդյունաբերողների բիզնես զարգացման միտումների ու կադրային կարիքների մասին, որի շուրջ մտքերի փոխանակությամբ հանդես եկան «Մեղրու գինու գործարան» ԲԲԸ-ի տնօրեն Դ.Ալեքսանյանը, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Մ.Հակոբյանը եւ ուրիշներ:

Գիտակրթական կոնֆերանսի ավարտին պետական քոլեջ, ՏԻՄ եւ բիզնես համագործակցության հնարավոր ծրագրերի շուրջ կազմակերպվեցին թեմատիկ քննարկումներ:

Միջոցառման հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, քոլեջի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց կրթօջախի 15-ամյա հոբելյանը: Տեսանյութով ներկայացվեց քոլեջի անցած ուղին, տարեգրության կերտման գործում ներդրում ունեցողներին: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ քոլեջի առաջին տնօրեն Ժորա Միրզոյանը: Կրթօջախի տարեդարձի առթիվ Մեղրի համայնքի ղեկավար Մ.Զաքարյանի շնորհավորագիրը քոլեջի տնօրեն Թ.Հովհաննիսյանին հանձնեց համայնքապետարանի ներկայացուցիչ Վանիկ Սարգսյանը:

15-ամյա քոլեջին շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լ.Մկրտչյանը, քոլեջի հիմնադիր ու լավ բարեկամ Ռ.Փոլադյանը:

Վերջում կոլեկտիվի մի շարք դասախոսների ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պատվոգրերն ու շնորհակալագրերը հանձնեց նախարարի խորհրդական Ա.Աղբալյանը:

ՍԻՐՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40