Տրամադրված ենք նոր թափ հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին. Փաշինյան

14.05.2018 17:28
1269

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու եւս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր եւ դաշնակից, դա վերաբերում է ե՛ւ տնտնտեսական փոխգործակցությանը, ե՛ւ անվտանգության հարցերին: Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առեւտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը: Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առեւտրաշրջանառության 25 տոկոսի աճ, եւ առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լավ դինամիկա է, եւ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլեւ բազմապատկել: Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում եւ հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ: Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով, ե՛ւ անվտանգության ոլորտում, ե՛ւ տնտեսական զարգացման»,- նշել է Վլադիմիր Պուտինը: 

«Վլադիմի՛ր Վլադիմիրի, շնորհակալություն ջերմ խոսքերի համար: Հաճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպելու Ձեզ հետ, քանի որ կարծում եմ, որ կան քննարկվելիք հարցեր, բայց այն, ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններին քննարկման ենթակա չէ: Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսեսնուս, եւ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբեւէ չի դրել, եւ կարծում եմ, չի դնի կասկածի տակ: Մենք տրամադրված ենք եւ լի էներգիայով՝ նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին ե՛ւ քաղաքական, ե՛ւ առեւտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում եւ այլ բնագավառներում: Այժմ Ռուսաստանից շատ զբոսաշրջիկներ են ժամանում Հայաստան, ինչը հաճելի է: Կարծում եմ՝ Հայաստանը դուր է գալիս ռուս զբոսաշրջիկներին, հայերին նույնպես շատ է դուր գալիս տեսնել այդքան զբոսաշրջիկներ Երեւանում: Մենք շատ բարձր ենք գնահատում այն բալանսավորված դիրքորոշումը, որը Ռուսաստանն ուներ մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում եւ ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության, այլ նաեւ հայ հասարակության կողմից: Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել Ձեզ անցած տոների կապակցությամբ, հետաքրքրիր էր հետեւել Կարմիր հրապարակում անցկացված շքերթին: Մենք շատ տպավորված ենք այն ձեռքբերումներով, որոնք այժմ ունի ռուսական ռազմաադրյունաբերական համալիրը: Եվս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17