Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent

16.06.2026 15:57
298

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունիսի 16-ին Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հաղորդում է Kyiv Independent-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրի, որոնց անունները չեն նշվում։

Ըստ աղբյուրների՝ հանդիպումը Զելենսկու և Թրամփի միջև առաջին հանդիպումն է եղել գրեթե չորս ամսվա ընթացքում և տևել է մոտ 30 րոպե։

Երեք առաջնորդներն ավելի ուշ մասնակցել են G7-ի մյուս առաջնորդների հետ համատեղ աշխատանքային նիստի, որի գլխավոր թեման է եղել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։

«Մենք լավ հանդիպում ունեցանք։ Ես այսօր ավելի ուշ կհանդիպեմ (Զելենսկու հետ)»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ հավելելով, որ Ռուսաստանը «պետք է գործարք կնքի»։

Երկու նախագահները նաև կարճ ժամանակով հանդիպել են գագաթնաժողովից հետո։

ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղության բանակցությունները փետրվարից ի վեր փաստացի սառեցված են, քանի որ Վաշինգտոնի ուշադրությունը կենտրոնացած էր Իրանի դեմ պատերազմի վրա։

Զելենսկին հունիսի 15-ին հույս է հայտնել, որ Թրամփը կօգնի Միացյալ Նահանգներում կազմակերպել եռակողմ հանդիպում իր և Պուտինի մասնակցությամբ։

Վերջերս Զելենսկին հրավիրել է Ռուսաստանի առաջնորդին հանդիպել չեզոք երկրում՝ խաղաղության համաձայնագրի շրջանակը քննարկելու համար՝ առաջարկելով, որ Ուկրաինան պահպանի լիակատար հրադադար բանակցությունների ընթացքում։

Պուտինն արձագանքել է՝ նշելով, որ «Զելենսկու հետ հանդիպելու իմաստ չի տեսնում»։

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01