Թրամփը սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարս» գազի հանքավայրը, եթե Իրանը կրկին հարվածի Կատարին

19.03.2026 12:11
438

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Իրանի «Հարավային Պարս» գազի խոշոր հանքավայրին, բայց եթե Իրանը կրկին գրոհի Կատարի վրա, ապա ԱՄՆ-ն կարձագանքի և հարքավայրն ամբողջությամբ կպայթեցնի։ Այս մասին Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում։

Նրա խոսքով՝ Իսրայելը հարվածել էր «Հարավային Պարս»-ին «զայրույթից դրդված», և ԱՄՆ-ն այդ հարվածի մասին տեղյակ չէր։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Կատարը որևէ կերպ ներգրավված չէր այդ հարձակման մեջ և անարդարացիորեն է հարվածի ենթարկվել Իրանի կողմից։

«Իսրայելն այլևս հարձակումներ չի իրականացնի այս չափազանց կարևոր և արժեքավոր «Հարավային Պարս» հանքավայրի վրա, եթե Իրանն անխոհեմաբար չորոշի հարձակվել տվյալ դեպքում շատ անմեղ Կատարի վրա։ Այդ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի «Հարավային Պարս» գազի հանքավայրն ամբողջությամբ այնպիսի ուժով և հզորությամբ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա հավելել է, որ չի ցանկանում լիազորել նման մակարդակի ավերածություններ, քանի որ դա երկարաժամկետ հետևանքներ կունենա Իրանի համար։

Թրամփի գրառումից առաջ Իրանը հրթիռներով թիրախավորել էր Կատարի հեղուկացված բնական գազի կարևոր օբյեկտները՝ մեծ վնաս պատճառելով։ Կատարն Իրանի դեսպանատան աշխատակիցներից մի քանիսին արտաքսել է երկրից։ Այս հարվածների ֆոնին էներգակիրների շուկայում գները կրկին աճել են։

Մարտի 19-ին թիրախավորվել է Իրանի «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրը։ Հարվածներն այս հանքավայրին, որն Իրանը Պարսից ծոցում կիսում է Կատարի հետ, կարող են խաթարել Իսլամական Հանրապետության էլեկտրամատակարարումը։ Ըստ Էլեկտրաէներգիայի միջազգային գործակալության՝ Իրանի էլեկտրաէներգիայի շուրջ 80%-ն արտադրվում է բնական գազից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40