Թրամփը վարչակազմը USAID-ի ևս 1600 աշխատակցի է հեռացրել

24.02.2025 10:30
498

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փետրվարի 23-ին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID)՝ աշխարհի տարբեր երկրներում գտնվող գրեթե ամբողջ անձնակազմին վճարվող արձակուրդի ուղարկելու և ԱՄՆ-ում առնվազն 1600 աշխատակցի հեռացնելու մասին։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված նամակը։

Բացառություն են կազմում միայն այն աշխատակիցները, որոնք կարևոր նշանակության ունեն ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելության համար, ինչպես նաև հիմնական ղեկավար անձնակազմը։

Այս որոշումից առաջ՝ փետրվարի 21-ին, դաշնային դատավորը թույլ էր տվել, որ ԱՄՆ վարչակազմն առաջ ընթանա ԱՄՆ ՄԶԳ-ի հազարավոր աշխատակիցներին հեռացնելու իր ծրագրերն իրագործելիս՝ չնայած աշխատակիցների ներկայացրած դատական հայցերին։ 

Թրամփի կողմից նշանակված USAID-ի ադմինիստրատորի տեղակալ Փիթ Մարոկկոն հայտարարել է, որ նախատեսվում է պահել 600 աշխատակցի՝ հիմնականում տեղակայված ԱՄՆ-ում, որոնք նաև կկազմակերպեն արտերկրում գտնվող ամերիկացի աշխատակիցների և ընտանիքների անդամների վերադարձը։ 

60 տարի գործող գործակալությունում կրճատումներ են ընթանում միլիարդատեր և Թրամփի աջակից Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության վարչության կողմից իրականացվող պետական ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում։ 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40