Թրամփը վստահ է, որ այս շաբաթ հնարավոր կլինի վերջ դնել հակամարտությանը․ Սպիտակ տան խոսնակ

23.02.2025 14:32
634

Վաշինգտոնն ամբողջովին կենտրոնացած է Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունների վրա, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ այս շաբաթ հնարավոր կլինի վերջ դնել հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վերաբերյալ Լիվիթը տեղեկություններ չի նշել։

«Ես մանրամասներ չունեմ և այս առումով ոչինչ չունեմ հայտնելու։ Ներկայումս նախագահ Թրամփը և նրա թիմը մեծ ուշադրություն են դարձնում այս պատերազմի երկու կողմերի հետ բանակցությունների շարունակմանը, որպեսզի վերջ դնեն հակամարտությանը։ Եվ նախագահը շատ վստահ է, որ մենք կարող ենք դա հաջողությամբ ավարտել այս շաբաթ», – ասել է նա։

Նա որևէ պարզաբանում չի տվել իր  հայտարարության վերջին արտահայտության վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, Լիվիթը նկատի է ունեցել հաջորդ շաբաթը։ Մամուլի քարտուղարը, սակայն, չի հստակեցրել, թե ինչի վրա է հիմնվում այս կանխատեսումը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40