Տրանսպորտային միջոց վարելու համար քննություն հանձնելու հերթագրման կարգը կփոխվի. ՆԳ նախարար

04.12.2024 18:33
712

«Հատկապես Երևան քաղաքի հաշվառման քննական ստորաբաժանման դեպքում ունենք իրավիճակ, որ 3 ամիս պետք է սպասեն, որ գործնական քննությունը կարողանան հանձնել: Տրանսպորտային միջոցների հաշվառման կամ տեսական քննությունների դեպքում ավելի լավ իրավիճակ է, որովհետև ընդամենը մի քանի օրվա մասին է խոսքը, բայց հատկապես Երևանի դեպքում մեծ ծանրաբեռնվածություն ունենք»:

Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով տրանսպորտային միջոց վարելու համար քննություն հանձնելու հերթերին:

«Առաջիկայում ներդնելու ենք հերթագրման նոր համակարգ, որը թույլ կտա ոչ թե գործնական քննության նախորդ օրն իմանալ, որ հաջորդ օրն անձը պետք է մասնակցի գործնական քննության, այլ հստակ հասկանա, թե հանրապետության որ մարզում ինչ իրավիճակ է հերթերի առումով, և կանխատեսելիության սկզբունքով հաջորդ ամիս գրանցվի ոչ թե Երևան քաղաքի հաշվառման քննական ստորաբաժանումում, այլ, օրինակ՝ Տավուշի մարզի հաշվառման քննական ստորաբաժանումում, և ընտրի նաև օրը, ժամը, որն արդեն ավելի նախընտրելի կլինի քաղաքացու համար»,- ասաց նա և հավելեց՝ հնարավոր է՝ հերթագրման նմանատիպ համակարգ  գործարկվի մինչև տարեվերջ:

Ինչ վերաբերում է քննություններին, ապա, ըստ նախարարի, նախատեսվում է տեսական և գործնական քննությունների վերահանձնումը թույլ տալ ոչ շուտ, քան 7 օր անց, իսկ եթե երկրորդ անգամ է վերահանձնում, ապա՝ 1 ամիս անց: Փոփոխության տրամաբանությունն այն է, որ հերթը պետք է տալ այն անձին, որը դեռ չի էլ մասնակցել քննություններին:

armtimes.com

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22