TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13
314

Միացյալ Նահանգները TRIPP զարգացման ընկերություն ԱՄՆ-ի միջոցով կունենա TRIPP զարգացման՝ մեր հայաստանյան ընկերության բաժնեմասերի 74%-ը, ինչը երկուերորդից պակաս է, և Հայաստանի Հանրապետությունը կունենա բաժնեմասերի 26%-ը: Այս մասին Ազգային ժողովում՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս կարգավորումը կգործի 49 տարով, կողմերը, իհարկե, կարող են երկարացնել իրենց իրավահարաբերությունները և նախագծի կենսագործումը: Այս դեպքում ավտոմատ կերպով, առանց ՀՀ-ի կողմից որևէ այլ հավելյալ ներգրավման, ներդրման, ֆինանսական կամ այլն, միանգամից ՀՀ-ի բաժնեմասերը կդառնան 49%, իսկ TRIPP զարգացման ԱՄՆ ընկերության բաժնեմասերը կդառնան 51%»,-նշել է նա: 

Միրզոյանն ընդգծել է, որ որոշումների ընդունման կարգը ևս չափազանց կարևոր է:

«Սահմանվում են հարցերի շրջանակ, որոնցում, անկախ բաժնեմասերի՝ մեր 26%-ն ունենալուց, անպայմանորեն անհրաժեշտ է լինելու ՀՀ-ի համաձայնությունը: Այդ հարցերի շրջանակը բավականին լայն է, բավական կարևոր է: 

Այնպիսի իրավիճակ չի կարող լինել, որ Միացյալ Նահանգները, ի դեմս TRIPP զարգացման ընկերություն ԱՄՆ-ի, որոշի իր ունեցած 74% բաժնեմասից, ասենք՝ 1%-ը նվիրել որևէ անհատի կամ որևէ երկրի՝ առանց ՀՀ-ի  համաձայնության: Կնքել որևէ խոշոր ֆինանսական պայմանագրային գործարքներ, կոնսեսիոն պայմանների հաստատում, դուստր կամ հատուկ նշանակության կազմակերպությունների ստեղծում, նաև՝ ազգային անվտանգության և քաղաքական նշանակության այլ հարցեր, այսինքն՝ հարցերի բավականին լայն շրջանակ, անկախ մեր ընդամենը 26% կամ ընդհուպ մինչև 26% ունենալու հանգամանքի, նույնիսկ եթե մեկ ձայն ունենք, այդ հարցերի շրջանակով ՀՀ ձայնը, համաձայնությունը պարտադիր է»,-մանրամասնել է ԱԳՄԱ նախարարը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40