«ԹՐԻՓՓ» ծրագրով նախատեսվում է ստեղծել առանցքային առևտրային ուղի. Աբիսողոմոնյանը՝ ՄԱԿ-ում

25.09.2026 16:23
389

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթ է ունեցել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 25-րդ նախարարական հանդիպմանը։

Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է Ավազայի գործողությունների ծրագրի իրականացումը՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած կառուցվածքային մարտահրավերները հաղթահարելու համար։ Նա ընդգծել է տարածաշրջանային և համաշխարհային շուկաներին հուսալի հասանելիության, տարածաշրջանային ինտեգրման և կառավարությունների, զարգացման գործընկերների, մասնավոր հատվածի ու միջազգային ֆինանսական հաստատությունների միջև փոխշահավետ համագործակցության դերը կայուն տնտեսական աճի ապահովման գործում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերջինիս կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ» ծրագիրը՝ ուղղված Հարավային Կովկասում առևտրային և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ «ԹՐԻՓՓ» ծրագրով նախատեսվում է ստեղծել առանցքային առևտրային ուղի՝ հիմնված ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության վրա՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու ինտեգրմանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ են առևտրի դյուրացում, արդյունավետ կարգավորումներ և թվային գործիքների կիրառում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ծրագրերին՝ ուղղված սահմանային անցակետերում արտաքին առևտրի ընթացակարգերի դյուրացմանն ու տրանսպորտային ծառայությունների թվայնացմանը։

Անդրադառնալով Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կենսաբազմազանության և կլիմայական օրակարգերի առաջմղմանը, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ կայուն ենթակառուցվածքների զարգացման միջոցով։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01