Ցավին՝ ցավ

06.10.2020 23:24
8309

Գորիսի թիվ 2 միջն. դպրոցի 1966 թվականի շրջանավարտներին, մեր մյուս ընկերներին, ավագ տարիքի գորիսեցիներին իրազեկում եմ, որ 2020 թ. հոկտեմբերի 5-ի երեկոյան հանկարծամահ եղավ

Էդիկ Հայկի Մարդյանը:

Գորիս էր եկել երեք օր առաջ, ավագ որդու` Արմենի հետ: Մարդյանների ընտանիքի կողմից նրանք հումանիտար օգնություն` դեղորայք և ծխախոտ էին բերել, ուղարկել առաջնագիծ: Անցած օրերին էլ հասցրել էր հանդիպել բարեկամներին ու ծանոթներին, այցելել ծնողների և վերջին ժամանակներում կյանքից հեռացած ընկերների շիրիմներին: Շատ զգայուն, հայրենիքի ցավերով ու հոգսերով ապրող անհատ էր: Նրա սրտով հոսում էր զոհված մարտիկների արյունը... Եվ չդիմացավ այդ սիրտը, պայթեց... Գորիսյան ծլլացող անձրևին գնացել էր ավտոկայան, իմանալու մարտական գործողություններին մոտ բնակավայրերից եկող կանանց ու երեխաների տեղավորման իրավիճակը, առաջարկելու իր օգնությունը, այդտեղ էլ...

Էդիկ Մարդյանը ուշադիր ամուսին, հոգատար հայր, հրաշալի պապիկ լինելուց զատ բազմաշնորհ, հմուտ և համառ բնավորության տեր գործարար էր: Վերջին տարիներին էլ ձեռք էր մեկնել գյուղատնտեսության բնագավառին, նրա ֆերմերային տնտեսությունը ՌԴ Ռյազանի մարզում ճանաչվածներից էր:

Էդիկը հայրենի բառ ու բանով շաղախված, ռոմանտիկ խառնվածքվով անհատականություն էր, կարող էր իր բնավորությանը հարիր պաթոսով ժամերով արտասանել Թումանյան, Չարենց, Սևակ, Սահյան, ուրիշ պոետների ստեղծագործություններ, նվագել ու երգել ազգայն դասական ու հայենաշունչ երգեր... Պոետական խառնվածքը երբեմն-երբեմն ստիպում էր նաև թղթին հանձնել հոգու և մտքի պոռթկումները...

Ողջ մտահոգությունը թոռներին հայեցի դաստիարակելու գործն էր: Հյուրընկալ, գորիսեցիների յուրօրինակ հավաքատեղի Մոսկովյան նրա առանձնատան ամեն մի հավաքույթում գլխավորը պապի նվագակցությամբ հինգ թոռներից կազմված համույթի ելույթն էր` հայկական երգը, պարը, ասմունքը...

Չկա այսօր մեր խոսքաշատ ու նվիրյալ ընկերը, ով իր հետ տարավ նաև հայենաբաղձ մի տիրույթ, որ կոչվում էր ԷԴԻԿ ՄԱՐԴՅԱՆԻ ԱՇԽԱՐՀ... Մենք միշտ կզգանք այդ ԱՇԽԱՐՀԻ բացակայությունը...

Ցավակցում ենք ընտանիքին, հարազատներին, ընկերներին...

Հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվա քաղաքում:

_ _ _ _ _ _ _ _ _ _

Էդիկ Մարդյան

Օրհնի Աստված

Ձեր դաշինքով` մի տանիք էլ ավելացավ մեր

ժայռահամ Հայաստանում:

Ձեր դաշինքով` մի պատվաստ էլ ավելացավ

մեր բազմաճյուղ անդաստանում:

Ձեր դաշինքով`հղիացան ժայռի պես գորշ

ակունքները մեր հին տոհմի:

Ձեր դաշինքը Օրհնի Աստված ու դառնանք

մենք վկաները ձեր պտուղի:

Թող, որ այսօր գինին հոսի հորդ գետի պես,

ու գինովցած երկնքի մեջ

Աստղերն հարբեն, դառնան արև, ու գիշերը

ցերեկ դառնա, որ ձեր ճամփի

Անկանխատես խավարները փոխվեն լույսե

Արևավառ ամբարների:

Ու կարոտի հնոցներում միշտ առնական

ձուլվի լուսե մի ապագա,

Ծնվի մանուկն այն գանգրահեր,

որ կկրի նետը Հայկյան:

Եվ թող սիրո համբույրները իջնեն այրող

ձեր շուրթերին արևատես,

Եվ ձեր դաշինքն օրհնի Աստված, և դուք

լույս տաք արևի պես:

(Բանաստեղծական շարքը «http://www.goris266.ru/» կայքում):

Гагик Айрумян-ի ֆեյսբուքյան էջից

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21