Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվեցին խնամքի հաստատություն

05.11.2025 10:45
552

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի  Ծափաթաղ  գյուղում  2025 թվականի հոկտեմբերի 27-ին ընտանիքի հոր՝ Արմեն Օվանեսովի կողմից գործադրած դաժան բռնության զոհ դարձած երեքամյա Տիգրանի քույր Վարդանուշ Օվանեսովան, եղբայրներ Ավագ, Ավետ, Արամայիս Օվանեսովները նոյեմբերի 4-ի երեկոյան պատկան մարմինների օժանդակությամբ իրենց բնակության մշտական վայրից ժամանակավորապես  տեղափոխվեցին խնամքի հաստատություն՝ «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն/ Նախկին Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»/։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը, երեխաներին խնամքի հաստատություն տեղափոխելու որոշումը կայացվել է Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոյեմբերի 4-ի նիստում, որը նախաձեռնվել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից։ 

Հանձնաժողովի նիստը սկզբից կայացել է Ճամբարակի համայնքապետարանում։ Նիստին հրավիրվել են նաև Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ոստիկանության, Միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնի ներկայացուցիչներ և  Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը։

Երկար քննարկումներից հետո, հաշվի առնելով Օվանեսովների ընտանիքում ստեղծված բարդագույն ու ծայրահեղ իրավիճակը, որոշվել է նիստը շարունակել Ծափաթաղի վարչական ղեկավարի նստավայրում։ 

«Նախ նիստի մասնակիցները զրույցի հրավիրեցին ընտանիքի երեխաների մորը՝ Փառանձեմ Վաթյանին, ու բացատրեցին երեխաներին ժամանակավորապես խնամքի հաստատություն տեղափոխելու հրատապ ու անհրաժեշտ քայլի մասին։ Մայրը դրականորեն արձագանքեց ու տվեց իր համաձայնությունը, անգամ ցանկություն հայտնեց երեխաներին խնամքի հաստատություն ուղեկցել՝ նրանց կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով։

Այնուհետև զրույցի հրավիրվեցին երեխաները, որոնք ևս  խնամքի հաստատություն տեղափոխվելու համար որևէ առարկություն չներկայացրին։ Այդ ամբողջ ընթացքում մենք կապի մեջ էինք «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչների հետ, ուշ երեկոյան էլ կազմակերպվեց երեխաների տեղափոխությունը»,-ներկայացրեց Մամիկոն Գալոյանը։ 

Հիշեցնենք, որ նախաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցներով  2025 թվականի հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ գյուղում 1975 թվականին ծնված Արմեն Օվանեսովը խեղդամահ անելու միջոցով սպանել է իր երեքամյա որդուն՝ Տիգրան Օվանեսովին։ Դատարանի որոշմամբ Արմեն Օվանեսովը կալանավորվել է երկամսյա ժամկետով։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40