Ծառուկյան դաշինքի պատգամավորները ցած կդնեն բոլոր մանդատները

07.10.2018 13:12
1234

Պարզվում է, հակահեղափոխությունը պարտվում է հենց բնում: Այդպես է լինում, երբ հանրությունն արժանապատիվ է ու իրացնում է իր կամքը:

Երեկվա իշխող ՀՀԿ-ն ու նրա հետ ոչ վաղ անցյալում կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այդպիսի բան անկարող էին անգամ պատկերացնել, որ մեկ ժամվա մեջ հնարավոր էր այդքան արժանապատիվ քաղաքացիների մեկտեղել Ազգային ժողովի մոտ ու իրենցից անկախ բացել դռներն ու հայտնվել բակում:

Ինչպես մայիսի 7-ին, երբ տոտալ շրջափակման էր ենթարկվել հանրապետությունը, հոկտեմբերի 2-ին էլ՝ շրջափակվել էր ԱԺ-ն: Ու դա տվեց իր ցանկալի արդյունքը՝ ժողովրդի համար:

Ակնհայտ վարկանիշային անկումը ԲՀԿ-ում ու ՀՅԴ-ում, այս անգամ հետևանքներ են ունենում ու ամենակարևորն՝ հօգուտ ժողովրդի: Պարզվում է, Գագիկ Ծառուկյանը, որպեսզի վերջնականապես չմահանա որպես քաղաքական գործիչ, որոշել է ի սկզբանե սպիտակ դրոշ պարզել ու սկսվող շաբաթվա սկսզբում Ծառուկյան դաշինքի բոլոր պատգամավորները՝ նրանք, ովքեր մանդատ ունեն ու նրանք, ովքեր ցուցակում են և կարող են ունենալ, կդիմեն ԿԸՀ-ին և կհրաժարվեն իրենց մանդատներից: Այդպիսով՝ երեք տասնյակից ավելի պատգամավորներ չեն լինի խորհրդարանում, ինչը կնաշանակի, որ այն չի կարող այդպես գոյություն ունենալ:

Նույնը պատրաստվում են անել նաև՝ ՀՅԴ-ականները: «Ելք» դաշինքի բոլոր պատգամավորները ու ցուցակում նրանց փոխարինողները ևս, բնականաբար, կհրաժարվեն մանդատներից, ապա խորհրդարանը կարող է օրենքի ուժով արձակվել, որովհետև պատգամավորների թիվը չի կարող 105-ից պակաս լինել։

Բացառություն կարող են կազմել միայն Ծառուկյան դաշինքում և ՀՅԴ-ում առկա ռոբերտքոչարյանական ականները, օրինակ, ի դեմս Իշխան Զաքարյանի, սակայն նրանք որոշիչ չեն կարող լինել, բնականաբար:

Դրանով, թերևս՝ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն կփրկեն իրենց դեմքը, ոգևորություն կառաջացնեն իրենց երբեմնի կողմնակիցների շրջանում ու հնարավորություն կունենան ներկայացված լինել ապագա խորհրդարանում:

Մի վտանգ կա սրանում: Դա այն է, որ հաջորդ Ազգային ժողովի խորհրդարանական փոքրամասնությունը կարող է նույն կերպ մանդատները վայր դնելով Ազգային ժողովն արձակել և այդպես շարունակ: Սա սահմանադրական պերմանենտ ճգնաժամի ճանապարն է։

mitk.am

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08