«Ծառուկյան» խմբակցությունը մնում է խորհրդարանական ընտրությունները մայիս- հունիսին անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը

03.10.2018 12:57
1247

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը վստահեցնում է՝ իրենց խմբակցությունը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչ մեկ տարում անցկացնելու՝ կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ ընդունված պայմանավորվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն այս մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք մնում ենք մեր տեսակետին՝ նրան, ինչ պայմանավորվել էինք կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ, որ մինչև մեկ տարում՝ մայիս-հունիսին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ժամանակը հարաբերական չէ, կան արգումենտներ»-,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ քաղաքական ուժերին պետք  է որոշակի ադապտացիոն շրջան, որպեսզի պատրաստվեն ընտրություններին:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանում անցկացված բանակցություններին՝ նա նշեց, որ հնչեցին փաստարկներ, հակափաստարկներ, բոլորը քննարկվեցին: «Բայց կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները նախապատրաստվում է անել դեկտեմբեր ամսին»,- ասաց պատգամավորը ու հավելեց՝ որևէ պայմանավորվածություն չի եղել այդ քննարկման ժամանակ, եղել է պարզապես քննարկում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքումփոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը ՀՀԿ հրավերովհոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետոգնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ: Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺպատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որդա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40