Ցավակցության գիր Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

02.03.2026 10:22
1089

Մեծարգո պարոն Մորթեզա Աբեդին Վարամին

«Սյունյաց երկրի» խմբագրակազմի, պարբերականի հազարավոր հետևորդների և անձամբ մեր վիշտն ենք արտահայտում Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի ողբերգական մահվան կապակցությամբ։

Եվ մեծագույն այդ կորստի առիթով ցավակցում ենք Ձեզ ու բարեկամ Իրանի քաջակորով ու հպարտ ժողովրդին։

Սյունիքում հիշում են և երբեք չեն մոռանա, որ երջանկահիշատակ Ալի Խամենեին հայ ժողովրդի ջերմ բարեկամն էր, 2020 թ․ կապիտուլյացիայից հետո և դրան հաջորդած  արհավիրքների ընթացքում Սյունիքի նախավիճակի կամ ստատուս քվոյի պահպանման ու մեր երկրի հարավային սահմանների անփոփոխության բացառիկ ջատագովը։

Մենք հիշում ենք ու երբեք չենք մոռանա, որ Իրանը միշտ էլ  մեր կողքին է եղել, երբ հայ ժողովրդին ու հատկապես Սյունիքին վտանգ է սպառնացել։

Նկատի ունենք մասնավորապես Դավիթ Բեկի գլխավորած ազգային–ազատագրական պայքարը, Գարեգին Նժդեհի գլխավորած գոյամարտը 20-րդ դարասկզբին՝ հանուն Սյունիքի ազատության, ինչպես և Արցախյան առաջին հերոսամարտը։

Նկատի ունենք մեծածավալ այն ծրագրերը, որ վերջին տարիներին իրականացվում է Սյունիքի մարզում։

Իրանի հերոսական ու անվեհեր ժողովրդին ցանկանում ենք տոկունություն և մեծ փորձությունն արժանապատվորեն հաղթահարելու վճռականություն։

Միևնույն ժամանակ դատապարտում ենք ԱՄՆ–ի ու Իսրայելի՝ ոչնչով չհիմնավորված ագրեսիան, այդ պետությունների պահվածքը գնահատում անթույլատրելի և գոյություն ունեցող աշխարհակարգը, միջազգային իրավունքը քանդուքարափ անելուն միտված հերթական արգահատելի քայլ։

Մենք զորակցում ենք Իրանի սգակիր ու վշտակիր ժողովրդին և աղոթում նրա հաղթանակի համար։

 

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40