Ցերեկույթ Կապանում` նվիրված աշխարհահռչակ հայագետ և բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցին

07.10.2026 15:03
344

Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում կազմակերպվեց ցերեկույթ` նվիրված պատմաբան, բյուզանդագետ, բանասեր Նիկողայոս Ադոնցին:

Գրադարանի առաջատար մասնագետ Հասմիկ Թորոսյանը, ով հրաշալի այդ միջոցառման կազմակերպիչն էր,  հակիրճ ներկայացրեց օրվա խորհուրդը: Ցուցադրվեց տեսաֆիլմ` աշխարհահռչակ  գիտնականի կյանքը և գործը ներկայացնող:

Նրա շատ ուսումնասիրությունները դուրս են եկել ազգային պատմության շրջանակից և դարձել համընդհանուր պատմությունը հարստացնող արժեքներ: Սա էր ֆիլմի լեյտմոտիվը:

 «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանն ըստ ամենայնի արժևորեց  Ադոնցի  գիտական վաստակը հայագիտության մեջ՝ ներկաներին հիշեցնելով տարածված կարծիքը, թե հայոց պատմագիտության մեջ նրա տեղը դեռ շատ երկար ժամանակ բաց կմնա: Օրվա բանախոսն անդրադարձ կատարեց նրա երեք  կոթողային աշխատություններին՝ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» «Հայաստանի պատմությունը։ Ակունքները․ X-VI  դդ․ Ք․ ա», «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները»։ Սամվել Ալեքսանյանը նշեց, որ պատմաբանը Սյունիքի մասին կոնկրետ աշխատություն չի հեղինակել, բայց մեր երկրամասի վերաբերյալ խնդրահարույց շատ հարցերի պատասխաններ կարելի է իմանալ նրա գործերից։

Ադոնցը ժամանակակիցն էր Կոմիտասի, սովորել են Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Խորհրդանշական է, որ Կապանի թիվ երկու երաժշտական դպրոցի դասատու Հերմինե Իշխանյանը կատարեց կոմիտասյան մի երգ։

Հաջորդիվ ելույթ ունեցավ գրաբարագետ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, ով անդրադարձ կատարեց «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» աշխատությանը:

                                                                                               Վահրամ  Օրբելյան

Լուսանկարները՝ Իզա Ասծատրյանի

Հ.Գ.

Այսօր գրադարանավարի օրն է:

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է գրադարանավարներին՝ մասնագիտական տոնի առթիվ, նրանց մաղթում ամուր առողջություն և ամենայն բարիք:

                                                                                                

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40