Թշնամին պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ ադրբեջանական ավիաընկերությունը Բաքու-Նախիջեւան-Բաքու թռիչքներ է կատարում մեր երկնքով

17.11.2021 11:57
1523

hetq.am-ը գրում է․ Նոյեմբերի 14-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ կիրառելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ զրահատեխնիկա ու հընթացս գրավելով մի քանի մարտական հենակետ ՀՀ տարածքում։ Հայկական կողմն ունի կորուստներ․ զոհերի ու վիրավորների թիվը ՊՆ-ն առայժմ չի հստակեցրել, սակայն հայտնի է, որ ՀՀ ԶՈւ-ից 12 հոգի գերի է ընկել։

Այս ֆոնին թշնամի պետության ազգային ավիափոխադրողը՝ «AZAL» ավիաընկերությունը, շատ ակտիվ թռիչքներ է իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ՝ օգտագործելով Հայաստանի օդային տարածքը։ Մինչեւ այս պահը որեւէ տեղեկություն չկա հայկական կողմից ադրբեջանական ավիաօպերատորի մուտքը Հայաստան արգելելու մասին։

Այսպես՝ նոյեմբերի 14-ից, երբ թշնամին սկսեց ռազմական ագրեսիան Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ՝ ըստ էության, նպատակ ունենալով ուժի կիրառմամբ Լաչինի ու Քելբաջարի շրջաններից միջանցք բացել դեպի Նախիջեւան, «AZAL»-ը շարունակել է անխափան թռիչքները մեր երկնքով եւ ամեն օր կատարել 3-ական չվերթ Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ։ Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ Բաքվից Նախիջեւան մեկնելիս եւ վերադառնալիս ինքնաթիռները յուրաքանչյուր անգամ հատում են ՀՀ օդային տարածքը, ապա կստացվի, որ նոյեմբերի 14-ից մինչ այս պահը «AZAL»-ը 18 անգամ օգտագործել է Հայաստանի երկինքը։

Այսօրվա վերջին չվերթը (համարը` J2 256) չնայած, ըստ էության, Նախիջեւան-Բաքու հետադարձ ուղղությամբ պիտի լիներ, flightradar24.com կայքից տեղեկանում ենք, որ «AZAL»-ի մարդատար «Airbus A320» ինքնաթիռը Նախիջեւանից նախ մեկնել է այլ ուղղությամբ։

4K-AZ84 ադրբեջանական գրանցումով օդանավը, որն այսօրվա ընթացքում կատարել է «AZAL»-ի Բաքու-Նախիջեւան-Բաքու բոլոր թռիչքները, վերջին՝ օրվա ընթացքում 6-րդ թռիչքի ընթացքում flightradar24.com-ի կողմից ֆիքսվել է Սիրիայի տարածքում Երեւանի ժամանակով 18։25-ի սահմաններում, իսկ արդեն 19։00-ի կողմերը վայրէջք կատարել Նախիջեւանում եւ այս պահին նորից ուղղություն է վերցրել դեպի Բաքու (տես ստորեւ)։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40