Ծիրանի բերքը վարակվել է սնկային հիվանդություններով. ինչպես պայքարել

17.06.2019 21:47
1299

«Անձրևների պատճառով լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ծիրանը վարակվել է սնկային հիվանդություններով, ինչը նշանակում է, որ բերքը կորցնում է ապրանքային տեսքը, իսկ նման պտուղներն արտահանման համար պիտանի չեն կարող լինել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց  «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:

«Այս ձևի անձրևներ չէին եղել: Մենք հիմնականում բերքի կորուստ ունեցանք անձրևների հետևանքով՝ փոշոտում չեղավ, ինչի արդյունքում ունեցանք նոսր բերք:

Սնկային հիվանդություններն ակտիվանում են այն ժամանակ, երբ անձրևից հետո միանգամից շոգ է անում: Օդի հարաբերական խոնավությունը բարձրանում է, սունկը սկսում է աշխատել: Գյուղացիներին կոչ եմ անում «Կուռզատ» և «Կուպրաստատ»  թունաքիմիկատներն օգտագործել ամեն անձրևից հետո՝ մեկ հեկատրի հաշվարկով 3.5-4 կգ՝ 400 լիտր ջրի մեջ բացելով: Շատ մատչելի հակասնկային թունաքիմիկատներ են: Ամենակարևորը՝ այսօր վտանգ կա նաև դեղձի, խնձորի, կեռասի դեպքում»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարի խոսքով՝ սնկային հիվանդությունները կազդեն բերքի քանակի, ապրանքի տեսքի վրա, և դրանց արտահանումը չի լինի:

«Ծիրանի արտահանումը երկու անգամ պակասելու է: Սնկային հիվանդությունն այն է, որ բծեր կան վրան, տեսքը հարթ չի լինում: Վտանգ չի պարունակում, ուղղակի ապրանքային տեսքն է կորցնում: Ռուսաստանում դա չի վաճառվի, բայց մեր սպառողները  վերցնում-ուտում են»,- ընդգծեց նա:

Անի Կարապետյան

168.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40