«Ծիծաղում եք, բայց...». Փաշինյանն ԱԱԾ–ին հանձնարարել է բացահայտել QR կոդի ու սատանայի կապը

14.11.2019 14:40
1253

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ու ԱԽ քարտուղարը հաստատել են` վարչապետից նման հանձնարարական ստացել են։ Արդյունքների մասին էլ խոստացել են զեկուցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ–ին հանձնարարել է պարզել` QR կոդը սատանայի հետ կապ ունի, թե չունի։ Նա այս մասին այսօր ասաց կառավարության նիստում։

«Առանց կատակի, ամենայն լրջությամբ, ես ԱԱԾ–ին հանձնարարել է պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։ Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա խնդիր, պետք է պարզվի։ Սա ազգային անվտանգության խնդիր է»,– ասաց Փաշինյանը։

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն էլ հաստատեց` վարչապետից նման հանձնարարական ստացել են մի քանի օր առաջ։ Նա խոստացավ արդյունքների մասին զեկուցել։

«Ովքեր տեղեկություններ ունեն, կոչ եմ անում ԱԱԾ–ին դիմել»,– ասաց Փաշինյանը։

Այն, որ նման հանձնարարական եղել է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Բարձրացվել է հարց` ուսումնասիրել և կոնկրետ պատասխան տալ, որովհետև քաղաքական ուժեր ու անհատներ կան, որոնք դրանով մտահոգված են, ու անհրաժեշտություն կա դրանք փարատելու»,– ասաց Գրիգորյանը։

Ի դեպ, նշենք, որ կառավարության նիստում QR կոդի ու սատանային կապի մասին հիշեցին այն ժամանակ, երբ շրջակա միջավայրի նախարարը ներկայացնում էր որսի թույլտվություններն օնլայն տարբերակով ստանալու մասին նախագիծը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանում էլեկտրոնային գործարքների ոչ բավարար մակարդակը պայմանավորված է հիմնականում իրազեկվածության պակասով։

«Եթե մարդը կարող է երեկոյան իր տնից, սուրճ խմելով կոմունալ ծախսերը վճարել, տարբեր ծառայություններ անել, ինչո՞ւ իզուր գնա ժամերով հերթ կանգնի, մի կես ժամ էլ ավտոմեքենան կայանելու համար տեղ փնտրի, և այսպես շարունակ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` էլեկտրոնային բազմաթիվ ծառայություններ Հայաստանում այսօր էլ գործում են, բայց քաղաքացիները դրանց մասին չգիտեն ու չեն կարողանում օգտվել։


armeniasputnik.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08