Ծիծեռնավանքի եւ Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու սրբությունները տեղափոխվել են Սյունիք

12.12.2020 19:54
2996

Հայոց խայտառակ կապիտուլյացիայից, թուրքի առաջ հայ մարդուն  ծնկի բերելուց հետո մեր առջեւ ծառացած լրջագույն խնդիրներից մեկը եղավ (եւ շարունակում է մնալ) քրիստոնեական սրբավայրերի ու սրբությունների հետագա ճակատագրի որոշումը:

Ցավոք, այդ խնդրի ամբողջական եւ բազմակողմանի լուծումը տեսանելի չէ առնվազն մոտ ապագայում:

Եվ, այդուհանդերձ, Հայ առաքելական եկեղեցու մի շարք թեմերի, ինչպես եւ եկեղեցու հավատավոր զավակների միջոցով հնարավոր եղավ որոշ սրբություններ փրկել թուրք-ազերիների ենթակայությանը հանձնված-նվիրված տարածքներից  ու տեղափոխել ապահով վայրեր:

Սյունյաց թեմը եւս չէր կարող անտարբեր հայեցողի դերում լինել…

Մտահոգիչ էր հատկապես Խանածախ, Խոզնավար, Վաղատուր գյուղերի մերձակայքում գտնվող Ծիծեռնավանքի ճակատագիրը, որը հայոց ազգային-քրիստոնեական ամենանշանավոր սրբավայրերից է:

Խնդիրը  մտահոգել էր բազմաթիվ հավատավոր զավակների նույնպես:

Մայրաքաղաքի մի խումբ երիտասարդներ իրենց նախաձեռնությամբ (դեկտեմբերի 1-ի նախօրեին) հասել են Ծիծեռնավանք՝ հավաքել ամբողջ գույքը՝ ջահեր, դռներ, մոմակալներ, սրբապատկերներ, գորգեր եւ, իհարկե, խաչքարեր ու տեղափոխել Գորիսի Սուրբ  Հռիփսիմե եկեղեցու տարածք:

Տեր Մակար վարդապետը երախտագիտությամբ նշեց այն երիտասարդների անունները, ովքեր ձեռնարկել են աստվածահաճո այդ գործը՝ Սերոբ Սուքիասյան, Գեւորգ Սուքիասյան, Գոռ Ալեքսանյան, Արմեն Գրիգորյան, Արամ Գրիգորյան, Հենրիկ Բաղդասարյան, Ռոբերտ Գալստյան, Արմեն Խտոյան (Թեմի առաջնորդական փոխանորդը փորձում է ճշտել նաեւ մյուս նվիրյալների անունները, ովքեր նույնպես մասնակցել են խաչքարերի տեղափոխմանը) :

Պարզվեց, որ Ծիծեռնավանքի խնդրով մտահոգված են եղել նաեւ Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, Բերձորի լիբանանահայ բնակիչ Վիգեն անունով նվիրյալը, ինչպես եւ «Թուֆիկյան» հիմնադրամի մի քանի ներկայացուցիչներ:

Հայ առաքելական եկեղեցու նվիրյալների այս խումբն էլ գլխավորապես զբաղվել է եկեղեցու խաչքարերի տեղափոխությամբ:

Խաչքարերի մի մասը փոխադրվել է Գորիսի «Միրհավ» հյուրանոցի բակ. մի քանի խաչքար  դեռեւս այդտեղ է:

Հյուրանոցի սեփականատեր Շահեն Զեյթունցյանը տեղեկացրեց, որ Գորիս բերված խաչքարերից մի քանիսը տեղափոխվել է Երեւան՝ Մատենադարանի մերձակայքում այդ նպատակով առանձնացված տարածք:

Մակար վարդապետ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ ձեռնարկել են Ծիծեռնավանքից, ինչպես եւ մյուս սրբավայրերից տեղափոխված նշխարների եւ այլ իրերի հաշվառումը՝ դրանց պահպանությունն ըստ պատշաճի կազմակերպելու համար:

Սյունյաց թեմի առաջնորդական փոխանորդը մեծ ցավով արձանագրեց նաեւ, որ իրենց չի հաջողվել Ծիծեռնավանքից դուրս  բերել բոլոր սրբությունները:

Հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի հետ մեր հանդիպումն ավարտվեց Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Այնտեղ էլ աղոթք բարձրացրինք առ Աստված, որպեսզի այդ սրբությունները նորից տեղ գտնեն Տիրոջ փառահեղ տաճարում, որի անունն է Ծիծեռնավանք:

Հ.Գ.

Ավելի ուշ տեղեկացանք, որ թուրք-ազերիներին հանձնված տարածքներից  քրիստոնեական  սրբությունները դուրս բերելու եւ փրկելու գործով զբաղվել է նաեւ Քաջարանի տարածքի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը:

Նրա նախաձեռնությամբ էլ Հադրութի շրջանի Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հաջողվել է դուրս բերել տաճարի երկու զանգը, գմբեթի եւ զանգակատան խաչերը, եւս մի խաչ, որը հավանաբար Սուրբ սեղանի խաչն է եղել, նաեւ մոմակալներ:

Հին Թաղլարից բերված սրբություններն ի պահ են տրվել Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

 

Սամվել Ալեքսանյան

«Մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնն ու կարծիքը». «Ուժեղ Հայաստան»-ը հրավիրում է հանդիպման

25.06.2026 21:30

«Հող ու ջրին ամուր կառչած, հայրենիքի համար արյուն տված, եղբայր ու ընկեր կորցրած մարդիկ բանտում են». Աբրահամյան

25.06.2026 20:17

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը․ Նիկոլ Փաշինյան

25.06.2026 20:12

Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա

25.06.2026 16:50

Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքով

25.06.2026 16:40

Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը

25.06.2026 16:28

Անվտանգությունը՝ առաջնահերթություն. Լիդիան Արմենիայի մասնագետները վերապատրաստվել են TapRooT

25.06.2026 16:17

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

25.06.2026 15:42

Այս տարի արդեն շինարարական աշխատանքներ գոնե մենք ուզում ենք. Փաշինյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

25.06.2026 14:13

Ընդունելի չէ, որ ադրբեջանցիները «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն են կազմակերպում, բայց դրա պատճառը գիտեմ. Փաշինյան

25.06.2026 14:10

Նոր փոփոխություններ՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրում

25.06.2026 11:47

Հայաստանում անտառների վերականգնումը շարունակվում է. պետական և միջազգային ծրագրերով ավելացել են անտառապատման ծավալները

25.06.2026 11:43