Ցմահ ազատազրկում. ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվել է

06.12.2023 17:31
1249

Հայաստան ներխուժած և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվել է։

Երկու տարբեր աղբյուրներ հաստատեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը և Ախունդովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 20 տարվա ազատազրկման փոխարեն։

***

Պաշտպանության նախարարությունը 2023-ի ապրիլի 10-ին հաղորդել էր, որ ադրբեջանցի երկու զինծառայող է ներխուժել ՀՀ տարածք։ Նույն օրը ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ագշին Բաբիրովը, իսկ ապրիլի 13-ին Կապան քաղաքին հարակից Աճանան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայող Հուսեյն Ախունդովը։ Մինչ երկրորդ զինծառայողի ձերբակալությունը՝ ապրիլի 12-ին, Կապանում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը։

Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր էր ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11,5 տարի ժամկետով, իսկ Հուսեյն Ախունդովը մեղավոր էր ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և ԶՊՄԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով 20 տարվա ազատազրկման։ Տուժող կողմը համաձայն չէր դատարանի վճռի հետ և բողոք էր ներկայացրել՝ պահանջելով ցմահ ազատազրկման դատապարտել Ախունդովին։

https://www.civilnet.am/

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40