Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, հրամանատա՛ր

13.02.2023 12:00
1111

2020 թվականի 44-օրյա պատերազմի ամենասկզբից կամավորական Ձեր ջոկատով Արցախ մեկնած և Մարտունի 2 գնդի հետ միասին Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և կյանքի գնով անառիկ պահած, մեր կյանքը Ձեր կյանքից վեր դասած, չնահանջող մեր հրամանատա՛ր,  շնորհավո՛ր ծննդյանդ օրը:

Հայաստանն արյանդ մեջ կրող և հայաստանացա՛ծ մեր հրամանատար, Ձեր ծնունդը, ապրելը և գործելը պատահական չեն, Եռագույնը գունավորել է Ձեր արյո՛ւնը, Դուք ապրում եք Հայաստանո՛վ, Դո՛ւք եք Հայաստանը, և Դուք Ձեր Առաքելությո՛ւնն ունեք այս կյանքում:

Հայրենիքի հանդեպ Ձեր անմնացորդ սերը վարակիչ է, և, պատահական չէ, որ «Արծիվների» մեծ բանակն անսասան հավատով ու պատվախնդրությամբ է կատարում Ձեր հրամանները, պատգամները, վստահում և հավատում Հայ ազգի լուսե գալիքին, որը, անկասկած, իրականություն կդարձնեք Դո՛ւք:

Հայրենիքի հանդեպ Ձեր անսահման սերն աննահանջ կռվի մղեց Ձեզ նորանկախ Հայաստանի երեք պատերազմներում և կյանքի գնով միշտ պաշտպանեցիք հայոց սուրբ հողը:

Հրամանատար Խաչիկ Ասրյանը չնահանջող է և անգերազանցելի, չերկրորդվող տեսակ, հավատարիմ ընկեր, սրտացավ բարեկամ, իմաստուն խորհրդատու, ընտանիքի գլուխ, Հայրենիքի նվիրյալ, ազգային արժեքների և առաքինությունների մարմնացում-խորհրդանիշ։

Այսպիսին է երեք հրաշալի զավակների հայր, հոգատար և սիրող ամուսին ու որդի, Հայ ժողովրդին ռազմական և սոցիալական Հայաստանի, ասել է թե՝ Քրիստոնյա, հզոր և միասնական Հայաստանի կառուցմանն ուղղորդող մեր հրամանատարը` Խաչիկ Ասրյանը:

Աստվածահավա՛տ Հրամանատար, թո՛ղ Բարձրյալը լինի Ձեր խորհրդատուն, ուղենշողը և առաջնորդը:

Ծննդյանդ օրը  շնորհավո՛ր, հրամանատա՛ր:

 

Խորին հարգանքով՝ «Հայոց Արծիվներ»

կամավորական ջոկատ,

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

կուսակցության նախագահություն

13.02.2023թ.

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40