Ծնունդդ շնորհավոր, մայր ի՛մ

10.05.2022 12:26
3100

Մեծ հաղթանակի տարեդարձի հաջորդ օրը ևս հաճելի զգացողություններով բացվեց առավոտն ինձ համար: Մայիսի 10-ին՝ գարնանային այս օրը, մորս ծննդյան տարեդարձն է…

Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ գյուղում՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սուրեն Ղազարյանի ընտանիքում է 1948 թ. մայիսի 10-ին ծնվել Լյուդմիլա Ղազարյանը. այդ ընտանիքում ուսման հարգը միշտ բարձր է եղել. չորս քույրերից երկուսը բարձրագույն կրթություն են ստացել, մյուսները՝ միջնակարգ-մասնագիտական:

Ինձ համար գրավիչն այն է, որ ողջ գիտակցական կյանքը մայրս մանկավարժության ոլորտում է անցկացրել, և նրա աշխատանքային գրքույկում միայն մի նշում կա՝ Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոց: Նախ՝ տարրական դասարաններում է դասավանդել, այնուհետև՝ ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիայի վարիչ է եղել:

1967-ին ամուսնացել է համագյուղացի Գառնիկ Հակոբյանի հետ, ստեղծել բարեպաշտ ընտանիք, ունեցել են երեք որդի՝ Նորայր, Վահե, Արթուր: Նախ զավակներին, հիմա էլ թոռներին պատգամում է ուշադիր և հարգալից լինել մարդկանց հանդեպ, հնարավորության սահմաններում նեցուկ լինել նրանց, երբ դժվարին պայմաններում են հայտնվում:

Նրա աշխատանքային գործունեության ժամանակներից մի հիշողություն է հատկապես տպավորվել մեջս. երբ աշխատավարձ էին ստանում, ընկերուհիներով գրախանութ էին շտապում՝ ձեռք բերելու նոր լույս տեսած գրականությունը: Այժմ մեր ընտանիքում նրա շնորհիվ ստեղծված  գրադարանից օգտվում են  թոռները…

Այսօր նրա ծննդյան տարեդարձն է. միշտ առողջ լինես մայր ի՛մ, թո՛ղ որ քո հաճելի ներկայությունը երկար լինի մեզ համար, իսկ դու վայելես թոռներիդ քաղցրությունը և նրանց հաջողությունների պատճառած բերկրանքը:

Քո որդի՝ Վահե Հակոբյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40