Ցուցահանդես և գրքի շնորհանդես. չկա ժամանակ... չկա սկիզբ ու վերջ...

12.08.2024 11:45
879

Կապանի արվեստի թանգարանում օգոստոսի 10-ին մասնագիտությամբ կինոռեժիսոր Ժիրայր Աղավելյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսն էր՝ «Չկա ժամանակ... չկա սկիզբ ու վերջ...» խորագրով և նրա «Ստվերի լույսը» գրքի շնորհանդեսը։ Նա ստեղծել է արվեստի մի աշխարհ, որ սովորական գեղարվեստի գործերից տարբերվում են գունային, կերպարային, կոմպոզիցիոն, փիլիսոփայական ինքնատիպ լուծումներով։ «Որոշեցի լուսանկարների միջոցով շարժման մեջ դնել պատկերները, որ կոչվում է ֆոտոռեժիսուրա։ Նկարները դիտելով միայն նկար չես տեսնում, այլ շունչ, շարժում, հարմոնիկ վերաբերմունք», - այսպես է մեկնաբանում իր արվեստը Ժիրայր Աղավելյանը։

Ի՞նչն էր ուշագրավ. յուրաքանչյուր նկարի տակ ոչ թե այն բնորոշող մի անվանում էր, այլ ներկայացված էր դրան համապատասխան բանաստեղծական մի քառատող։

Ժիրայր Աղավելյան արվեստագետին ներկայացրեց գրքի խմբագիր Մարիամ Մանուկյանը, նրա արվեստը բարեմաղթանքի խոսքում արժևորեցին Սուսաննա Մարտիրոսյանը, Գրիշա Սմբատյանը։ Հեղինակը գիրքը նվիրել է իր հայրենի Վաչագան գյուղին։ Իսկ գրքի կազմին (ամենավերջում) սեփական էությունը բացահայտող քառատող է՝

Իմ արմատները սկիզբ են առնում

Ճգնավոր լեռան լանջերից ծաղկուն

Ու վեր են տանում ուժով հաստատուն՝

Միաձուլվելով աստղերին անհուն։

Արվեստի թանգարան այդ երեկո այցելածները տպավորված էին Ժիրայր Աղավելյանի արվեստով, իսկ նրա մտորումներին, հայրենի եզերքի և մարդու հանդեպ վերաբերմունքի գեղարվեստական դրսևորումներին հաղորդակից կդառնան՝ ընթերցելով «Ստվերի լույսը» խորագիրը կրող գրքից, որի հրատարակությունը հովանավորել է Բելգիայում բնակվող Անահիտ Օհանյանը։

«Սա վերադարձ է ինձ համար դեպի իմ արմատները, որոնք կապում են մեր հոգիները միմյանց։ Իմ նկարներում և գրքերում երևում են  հարազատ հողիս շունչը, որ մանկությունից դեռ պահում եմ։ Պոեզիայի շունչը, խառնվելով գույներին, ստեղծում է այն ներդաշնակությունը, որին էլ ձգտում են մեր հոգիները», - ցուցահանդեսի ավարտին «Սյունյաց երկրին» փոխանցեց  Ժիրայր Աղավելյանը։

Վահրամ Օրբելյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22