Ցուցահանդես՝ նվիրված գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի 80-ամյակին

19.01.2017 14:30
1940

Հունվարի 18-ին «Կապան մոլ» առեւտրի կենտրոնի առաջին հարկում հանդիսավորությամբ բացվեց կապանցի տաղանդավոր գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որի սկիզբն ազդարարեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը Տերունական աղոթքով:

Բացման խոսքով հանդես եկավ Կապանի մշակույթի եւ հասարակական գործիչ Սուսաննա Մարտիրոսյանը, ով նախեւառաջ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կայացմանն աջակցողներին՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, «Կապան մոլ» առեւտրի կենտրոնի սեփականատեր Արարատ Կարապետյանին, ինչպես նաեւ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին եւ թերթի ողջ անձնակազմին՝ Կամոյանի 80-ամյակին նվիրված հատուկ համար թողարկելու համար:

««Վերադարձ արմատներին, ակունքներին, իսկ մեր ակունքը մեկն է՝ հավատքը, միջնադարյան բանաստեղծությունն ու մանրանկարչությունը. ով կարողանա ականջ դնել, մաքուր պահել դրանք, նա կկարողանա դաշնագրվել ստեղծվելիք նորի հետ, - սա է Կամոյանի պատգամը բոլորիս, - ուսումնասիրելու, կրթվելու տարածք է նրա ժառանգությունը, եկեք կամոյանական ուրույն աշխարհին հաղորդակից լինենք, որի թիկունքում զգալու ենք նրա ներկայությունը», - մասնավորապես նշեց Սուսաննա Մարտիրոսյանը:

Ելույթի խոսքում կապանցի գեղանկարիչ Հրանտ Էլչյանը կարեւորեց Ռոբերտ Կամոյան գեղանկարչի դերը մեր քաղաքի մշակութային տարեգրության մեջ՝ նշելով, որ նա Կապանում հիմնադրեց գեղանկարչության հաստոցային գործունեության միակ տարբերակը, այսինքն՝ արվեստանոցային մտածողություն, ստեղծագործություն, անհատականություն: «Կամոյանի կտավները նման են մեր սահմանները պաշտպանող զինվորներին, որոնց ոգին միշտ արթուն է: Մեզնից անդին՝ շիրմում, նրա մարմինն է, իսկ ոգին այնտեղ է՝ իր կտավներում, մեզ հետ ու ընդմիշտ…. Փառք նրա որդիներին, որ նրա երկու լավագույն կտավներից են…», - մասնավորապես նշեց Հրանտ Էլչյանը:

Քաջարանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանն այսպես բնութագրեց Ռոբերտ Կամոյանին. «Մարդ, որ երբեք չէր դադարում վեր սլանալուց, բայց միեւնույն ժամանակ, վերեւներում չմնալով, վերադառնում էր իր հայրենիք՝ Վաչագան: Յուրաքանչյուրս հաղորդակից ենք եղել նրա ժառանգությանը, շփվել նրա հետ եւ նրա մի մասն ենք մեր մեջ պահում: Թող Աստված ողորմություն անի նրա հոգին՝ լուսե խորաններից ներս ընդունելով նրան, ում ժառանգությամբ մեր սերունդները պետք է կրթվեն եւ դաստիարակվեն»: Տեր Շիրակը կոչ արեց նաեւ կենդանության եւ ողջության օրոք հարգել ու պատվել մեր մեծերին, ապրեցնել նրանց, որով կմնան մեզանում եւ դարեդար կպահեն հայ ժառանգությունն անաղարտ, մաքուր ու սուրբ:

Ցուցահանդեսի բացման պատիվը տրվեց Ռոբերտ Կամոյանի որդիներին՝ Դավիթ եւ Լեւոն Կամոյաններին, որից հետո Կապանի արվեստասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ հաղորդակից լինելու նրա ժառանգությանը: Ուրախության, ինչ-որ առումով ցավի, հպարտության զգացումներն էին միախառնվել դահլիճում. բացի կտավներից՝ ներկաները նաեւ հնարավորություն ունեին տեսնել Կամոյանին լուսանկարների միջոցով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունվարի 28-ը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21