Ցուցարարները խոստանում են չխոչընդոտել Մանվել Գրիգորյանի պաշտպանի գործունեությունը

17.01.2019 18:42
1182

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հունվարի 17-ին հանդիպեց ՀՀ վերաքննիչ դատարանի շենքի առջև ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիան սկսվել էր դեռևս դեկտեմբերի 21-ին, երբ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց  կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ:

Հունվարի 10-ին Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքող ցուցարարներից մեկը թքել էր նրա պաշտպանի մեքենայի վրա և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:

 Հանդիպման ընթացքում ակցիայի կազմակերպիչներից մեկը` Ջիվան Աբրահամյանը Արսեն Մկրտչյանին վստահեցրեց, որ իրենք պաշտպանի դեմ որևէ խնդի չունեն և ոչ էլ դեմ են, որ Մանվել Գրիգորյանը պաշտպան ունենա:

«Վստահ եղեք, որ քաղաքացիների կողմից ձեր նկատմամբ որևէ մեկը որևէ գործողություն չի կատարի և դուք հանգիստ կարող եք ձեր պաշտպանական լիազորությունները կատարել: Միևնույն ժամանակ խնդրում ենք, որ փոխադարձ իրար հանդեպ այլևս որևէ արտահայտություններ չլինեն»,- ասաց Աբրահամյանը:

Արսեն Մկրտչյանը հետաքրքրվեց, թե արդյոք  փարատվել են այն կասկածները, որ ինքը ցուցարարներին վիրավորել է , ցուցարարը, ով թքել էր մեքենայի վրա և վիրավորական արտահայտություններ հնչեցրել,  ասաց, որ այդ պահին վրդովված է եղել, ինչու չէ՝ նաև սադրանքի է ենթարկվել,  ու նման քայլ է կատարել, ինչի համար զղջում է:

Արսեն Մկրտչյանը, որպես հաշտության նշան, առաջարկեց ակտիվիստի մեքենայով ուղևորվել դեպի Էջմիածնի իր գրասենյակ:

Ցուցարարները խոստացան նաև, որ այլևս ճանապարհները չեն փակելու ու գործելու են ՀՀ օրենքների շրջանակներում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40