Թունելի և կամուրջների շնորհիվ երկու ժամով և 55 կիլոմետրով կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհը

14.11.2018 14:55
1493

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համար անհասկանալի է, թե ինչու է «Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրով» շինարարությունը սկսվել ամենադյուրին հատվածներից:  Ներդրումային պլանները տեղաբաշխելու են Սիսիան-Քաջարան հատվածում. մեկ թունելի և երկու կամրջի շինարարությամբ  շուրջ երկու ժամով  և 55 կիլոմետրով կրճատելու են Սիսիան- Քաջարան հատվածում անցողունակությունը:

Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

«Փորձում ենք հասկանալ, թե ինչպես է եղել, որ «Հյուսիս-հարավ»-ի ծրագիրը սկսվել է ամենադյուրին հատվածներից` դեպի Արտաշատ և դեպի Աշտարակ տանող խճուղիների շինարարությունից: Եվ այդպես էլ որևէ հստակ պատասխան չենք կարողանում գտնել, թե ինչու հարավային ուղղությամբ` լեռնային տարածքներում տեղակայված դժվարանցանելի հատվածներից չեն սկսել շինարարությունը: Եվ մեծ միջոցներ են ծախսել սարքելու ճանապարհահատվածներ, որոնք անցանելի և լավ վիճակում էին: Հիմա մենք ունենք հստակ դիրքորոշում, որ Սիսիան -Քաջարան հատվածում տեղաբաշխենք հետագա ներդրումային պլանները, պլանավորենք այնպես, որ հարավային ուղղությամբ կարողանանք անել շինարարական աշխատանքներ: Միայն  մեկ թունելի և երկու կամրջի շինարարությամբ մենք կարողանում ենք շուրջ երկու ժամով  և 55 կիլոմետրով կրճատել Սիսիան- Քաջարան հատվածում անցողունակությունը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նրա կարծիքով` դա կարող է լուրջ տնտեսական արդյունքի բերել: Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ «Հյուսիս-հարավի» ճանապարհային միջանցքի կառուցապատման հետ կապված բազմաթիվ հարցադրումներ կան: «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ունենալ այդպիսի ճանապարհ: Հետագայում մեր գործընկերների հետ գտնելու ենք ուղիներ հնարավորինս արագ այդ ճանապարհը կառուցելու և վերջացնելու համար»,-ասաց նա:

Արշակյանի կարծիքով` այդ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Հատկապես ջանքեր են գործադրվելու հարավային` լեռնային հատվածում դժվարանցանելի մասում թողունակությունը բարձրացնելու համար:

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40