Թուրք նախարարը մասնակցել է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին (տեսանյութ)

10.09.2018 14:59
1353

Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո մատուցված պատարագին ի թիվս բազմահազար հյուրերի, ներկա էր գտնվել նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։

Լրագրողների հետ զրույցում Էրսոյը անդրադառնալով պատարագին, ասել է. «Մենք 1000 տարի մեր հայ եղբայրների հետ Անատոլիայի (նկատի ունենալով Արևմտյան Հայաստանը-խմբ) հողերում կերտում ենք ընդհանուր պատմություն և մշակույթ։ Ինչպես նախկին օրերին, այնպես էլ այսօր, շարունակում ենք հարգանք ցուցաբերել մեր հայ եղբայրների դավանանքի ազատությունների, այնպես էլ մշակութային արժեքների նկատմամբ։ Այդ տեսանկյունից շատ երջանիկ ենք»,-ասել է թուրք նախարարը։

Նա ընդգծել է, որ Վանը զբոսաշրջության տեսանկjունից շատ կարևոր դեր ունի Թուրքիայում։ Ըստ նրա՝ իր պաշտոնավարման ընթացքում Վանում արդեն մի շարք լուրջ ներդրումներ են իրականացվել։

Ըստ նախարարի՝ առաջիկա տարվա ընթացքում Թուրքիայի 6 շրջաններում իրականացվելու են խոշոր նախագծեր, որոնցից մեկը Վանում է լինելու։ Նախարարը նկատել է տվել, որնախկինում, երբ անվտանգության խնդիր չկար, Վանը գրավում էր մի շարք զբոսաշրջիկների ուշադրությունը։

Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում Վանում զբոսաշրջությունը ավելի կզարգանա։ Էրսոյի կարծիքով, դրան կնպաստի այն, որ ըստ նրա՝ Թուրքիան հաջողությամբ պայքարում է «ահաբեկչության» դեմ։

Մանրամասները՝ ermenihaber.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40