Թուրքերը մուրճով հարձակվել են Ֆրանսիայում խաղաղ ցույց անող հայերի վրա․ կա մեկ վիրավոր (տեսանյութ)

28.10.2020 12:21
2672

Ֆրանսիաբնակ հայերն ի պաշտպանություն Արցախի այսօր եւս ակցիա են իրականացնում․ նրանք փակել են դեպի Վալանս տանող ճանապարհը՝ պարբերաբար վանկարկելով «Հաղթելու ենք», «Էրդողան՝ տերրորիստ»,  «Stop terrorism» եւ այլ արտահայտություններ։

Խաղաղ ակցիայի ընթացքում, սակայն, այս անգամ միջադեպ տեղի ունեցավ Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ։

Ակցիայի մասնակից հայերից մեկը, ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանելով տեղի ունեցածը, պատմեց․ «Մենք խաղաղ ցույց էինք անում, երբ խցանման միջից երեք թուրք դուրս եկան, չգիտեմ՝ նախօրոք իմացել են թե չէ, որ մենք այստեղ ենք, բայց իջան մուրճերով, դանակներով, դուբինկաներով, դիտմամբ պրովոկացիա արեցին, մուրճով հարձակվեցին մերոնց վրա, մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց երեքն էլ համապատասխան պատասխանը ստացան, Շտապօգնության կարիք ունեն»։

Այս պահին Շտապօգնության բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերում տուժած հային։ Նա գիտակցության է եկել, տեղափոխվում է հիվանդանոց։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ թուրքերը 4-5 հոգի էին, կարողացել են մի կերպ փախչել։

Նշենք, որ տեղում են նաեւ ոստիկանության ծառայողները։ Վերջիններս հայերին հորդորեցին բացել ճանապարհը՝ ասելով, որ այդ հատվածքում պետք է ուղղաթիռ վայրէջք կատարի։ Հայերը հետեւեցին նրանց հորդորին։ Ի դեպ, ֆրանսիացի ոստիկաններից մեկը հայերեն «ժողովուրդ» կանչեց, ինչը ոգեւորեց ակցիայի մասնակիցներին։

armtimes.com

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40