Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

15.09.2025 17:48
488

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Եվրամիության և Թուրքիայի պաշտպանության նախարարության համագործակցությամբ 3 տարի տևած 23․8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրով վնասազերծվել են Թուրքիայի արևելյան սահմանների 94 ականապատ դաշտ և 50.000 ական. գրում է Ermenihaber-ը։

UNDP-ի Թուրքիայի գրասենյակի հայտարարությամբ՝ ծրագրի շրջանակներում Հայաստանի և Իրանի հետ սահմանին 4․2 մլն քմ տարածք անվտանգ է դարձել տեղանքում ապրող քաղաքացիների և սահմանային ծառայության աշխատակիցների համար: Նաև ավարտվել է երկրի բոլոր գործող ականապատ տարածքների քարտեզագրումը:

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

UNDP-ի ներկայացուցիչ Լուիզա Վինթոնը նշել է, որ ականազերծումը կարևոր է հատկապես սահմանային ծառայության աշխատակիցների, հովիվների և սովորական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40