Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

21.02.2019 23:10
1263

Թուրքիայի սահմանամերձ Կարս նահանգում փետրվարի 4-ից մեկնարկած «2019 ձմեռ» միջազգային զորավարժություններն ավարտվելու են փետրվարի 22-ին։ Բացի Թուրքիայի զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 14 երկիր, որից 7-ը՝ դիտորդի կարգավիճակում։ Զորավարժությանը մասնակցում է 1.446 զինծառայող, օգտագործվում է 545 ռազմական մեքենա և 790 զինատեսակ։

Ինչպես ավելի վաղ նշել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կողմից զորավարժությանը մասնակցում է Նախիջևանի  Ինքնավար Հանրապետությունում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներից մեկը։

Ermenihaber-ի փոխանցմամբ, զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերը։

Զորավարժության ընթացքին հետևել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ  Յաշար Գյուլերը, ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դունդարը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալը և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը։

Թուրքական մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ զորավարժություններին հետևել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակամուրջի միջոցով։

Զորավարժության ժամանակ Թուրքիայի զինված ուժերն օգտագործել են թուրքական արտադրության մի շարք զինատեսակներ, ինչպիսիք են  «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը, «Atak»  «Skorsky» տեսակի ռազմական ուղղաթիռները, «Cirit» և «UMTAS» տեսակի հրթիռները:

Բացի մարտական առաջադրանքներ կատարելուց իրականացվել են փրկարարական գործողություններ։

Զորավարժության շրջանակներում մշակվել է ռազմական գործողությունների հատուկ սցենար։ Գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է եղել, որ բոլոր գործողություններն իրականացվել է ձնառատ պայմաններում և բարդ տեղանքում։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40