Թուրքիան Կովկասում անելիք չունի, Ադրբեջանը միջազգային ահաբեկչության շեմին է. ԵՀՀ հայտարարությունը

20.07.2020 12:23
1572

ԵՀՀ հայտարարություն է տարածել .

«Ադրբեջանի բռնատիրական իշխանությունները Հայաստանի դեմ արդեն քանիերորդ օրն է ինչ շարունակում են իրենց ռազմական ագրեսիան:

Նրանք անկարող լինելով կոտրելու հայկական կողմի անկոտրում դիմադրությունը, իրենց իսկ սկսած ագրեսիայի հետեւանքով՝ կրելով պարտություն պարտության ետեւից, գլուխները կորցրած, անտեսելով մարդկային բոլոր նորմերն ու օրինաչափությունները թիրախավորում են հասարակ ժողովրդին, ռմբակոծում են գյուղերը, մարդկանց տները, մանկապարտեզները եւ քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ադրբեջանական այս ահաբեկչական ոճրագործ քայլերը անվերապահորեն քաջալերվում եւ հրահրվում են Թուրքիայի կողմից: Էրդոգանի իշխանությունը անվերապահորեն կանգնելով Ադրբեջանի կողքին մեղսակից է դառնում այս հանցավոր քայլերին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հայտարարում է, որ ռմբակոծելու է հայկական ատոմակայանը:

Սա մարդկության դեմ բացահայտ ոճրագործ հայտարարություն է, որի վրայից միջազգային հանրությունը, կառույցները եւ պետությունները չպիտի հպանցիկ անցնեն: Նման սպառնալի կոչերին պատասխան չտալը եւ չդիմակայելը է’լ ավելի կդրդի ու կքաջալերի Ալիեւին ու Էրդոգանին՝ արկածախնդրական սանձարձակ քայլեր անելու մեջ եւ իրագործելու իրենց անմարդկային հետին մտադրությունները:

Հակամարտության դրդիչն ու հրահրողը նեոօսմանական երազանքներով տարված եւ տարածաշրջանի ու աշխարհի համար սպառնալիք հանդիսացող թուրքական իշխանություններն են, որոնք իրենց ռասիստական հակամարդկային շահերի համար ծառայեցնում են թե’ Ալիեւյան կլանին եւ թե’ ադրբեջանական ժողովրդին:

Խստիվ դատապարտում ենք Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունները եւ Ադրբեջանին համակողմանի աջակցության հիվանդագին կոչերը եւ խոստումները:

30 տարիների ընթացքում Ադրբեջանի հայատյացություն քարոզող իշխանությունները ի խնդիր իրենց կլանային իշխանության հաստատման եւ երկարացման, թունավորել են իրենց ժողովրդի միտքն ու հոգին՝ նրանից խլելով ողջամտությունն ու համակեցության զգացումները:

Ողջ հայությունը Հայաստանում եւ Սփյուռքում միակամ ու միաձայն պաշտպանելու է իր ապրելու իրավունքը, իր հայրենիքն ու պետականությունը:

Հայոց պետականությունը սրբություն է եւ պիտի աճի ու զարգանա հավերժ: Ոչ մի ոտնձգություն անպատիժ չի մնալու: Միակամ ու միասին առանց բացառության համախմբվենք հայրենի պետության եւ մեր քաջարի բանակի ու զինվորի կողքին եւ չեզոքացնենք ու վերացնենք բոլոր սպառնալիքները:

Գրանցենք նորանոր հաղթանակներ եւ ապահովենք մեր երկրի ազատ ու անկաշկանդ զարգացումը եւ տարածաշրջանի խաղաղությունը:

Եվրոպայի հայերի համագումար 17 հուլիս 2020 Շվեդիա»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40