ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրընթաց վատթարացման ֆոնին Ռուսաստանը կարագացնի C-400 ՀՕՊ համակարգերի համաձայնեցված մատակարարումը։
Ռուսական կողմը թուրքական իշխանություններին վստահեցրել է, որ ՌԴ–ն կարող է մատակարարումը սկսել 2019 թվականին՝ մինչև այդ համաձայնեցված 2020 թվականի փոխարեն։
Քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ, որպես պատասխան միջոց երկրները մատակարարման վճարը համաձայնեցրել են տեղական արժույթով (ռուբլիով և թուրքական լիրով՝ համապատասխանաբար)։
Մատակարարման արժեքը 2,5 միլիարդ դոլար է կազմում։
Թուրքիան ՆԱՏՕ–ի առաջին երկիրն է դառնալու, որը ձեռք է բերելու ՀՕՊ այս համակարգերը։ Նշենք, որ ռուսական համակարգերի մատակարարման վերաբերյալ հենց այս պայմանագիրն էր լուրջ կոնֆլիկտի պատճառ դարձել ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև։
Կոնգրեսը նույնիսկ չեղարկեց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային և պատժամիջոցներ մտցրեց թուրքական տնտեսության նկատմամբ։