Թուրքիան շահագրգռված է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանությունում

27.02.2021 10:15
1178

ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Հայաստանի ԶՈԻ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը համարում ռազմական հեղաշրջման փորձ, դատապարտում այն եւ իր աջակցությունը հայտնում Նիկոլ Փաշինյանին, իսկ ՌԴ-ն հայտարարում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։

Պարոն Զատուլինն ի պատասխան ծիծաղեց, հարցը կոչեց հռետորական ու ավելացրեց․ «Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր կերպ են վերաբերվում Հայաստանին եւ, հետեւաբար, տարբեր կերպ են մեկնաբանում այն, ինչ կատարվում է։ ՌԴ պաշտոնական իշխանությունները չէին ցանկանա ներքաշվել, միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ որեւէ մեկին  առիթ չտալու համար մեղադրել Ռուսաստանին, որ մենք օգտագործում ենք մեր ազդեցությունը, նաեւ՝ ներկա, արցախյան հարցում միջնորդի մեր դերը, Հայաստանի հետ մեր փոխհարաբերությունները՝ ինչ-ինչ գործընթացների վրա ներազդելու համար։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, իմ դիտարկմամբ ու համոզմամբ, Թուրքիան, ինչ էլ որ հրապարակավ ասի, շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանն ուժեղանա, ոտքի կանգնի, այդ պարտությունից հետո մեջքն ուղղի։ Դուք՝ ինքներդ անձամբ որոշեք, թե ինչու է այս ամենում ոչ շահագրգռված Թուրքիան պաշտպանում այն վարկածը, որը տարածում է Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, իմ գնահատմամբ՝ միանգամայն մերկապարանոց»։

Կոնստանտին Զատուլինն այս կապակցությամբ ավելացրեց․ «Եվ այս պարագայում իմ եւ շատ-շատերի մոտ տպավորություն է, որ պարոն Փաշինյանը պարզապես «պերսոնա գրատա» է Թուրքիայում։ Մարդ, որին թուրքերը Հայաստանի իշխանությունում պահպանելու մեծագույն ցանկություն ունեն»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բանակի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունից հետո սեփական նախաձեռնությամբ զանգել էր Վլադիմիր Պուտինին։ Այն երկրի ղեկավարին, որի ռազմարդյունաբերության պարծանք «Իսկանդերի» մասին ասել էր, թե այն որակյալ չէ՝ միայն տասը տոկոսով է պայթել։ Իսկ խոսակցությունից հետո, նորից մանր «շուստրիությամբ», որն առաջին անգամ չէ, որ Փաշինյանն անում է, խեղաթյուրել էին հեռախոսազրույցի բովանդակությունը։ 

Մասնավորապես, իր ու Պուտինի հեռախոսազրույցների մասին ՀՀ պաշտոնական ու Կրեմլի կայքերում տեղադրված հաղորդագրություններում էական տարբերություններ կային։ 
Լրագրողները, ինչպես ասում են, «գտան տասը տարբերություն»։ Հայաստանյան տարբերակում ասվում է․ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին եւ հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»: Իսկ ռուսական տարբերակում գրված է․ «Քննարկվել է հանրապետությունում ստեղծած իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Հայաստանում կարգուկանոնի ու հանդարտության, իրավիճակի՝ օրինականության շրջանակներում հանգուցալուծման օգտին։ ՌԴ ղեկավարը  կողմերին զսպվածության կոչ է արել»։ 

Կոնստանտին Զատուլինը մեկնաբանեց այս «փոքրիկ բացթողումը»․ «Իրականում՝ նախագահ Պուտինը հույս է հայտնում, որ ամեն ինչ կհանգուցալուծվի օրինականության շրջանակներում, եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հազիվ թե այս պարագայում որեւէ այլ բան ասվեր։ Հո ՌԴ նախագահը Հայաստանին ինչ-որ անօրինական բաների կոչեր չէ՞ր անելու։ Բայց պարոն Փաշինյանն աղավաղել է՝ «օրինականության շրջանակներում»-ի փոխարեն գրել է՝ «աջակցում են օրինական իշխանություններին», ինչն այս համատեքստում, հայաստանյան հասարակության բոլոր շերտերն ընդգրկած ընդվզումների ֆոնին, ներկայացվում է որպես գործող վարչապետին ուղիղ աջակցություն»։

hraparak.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34