Թուրքիայի առաջնորդը Իսրայելի կառավարությունն անվանել է «հանցավոր խմբավորում», իսկ Հայոց ցեղասպանության փաստը՝ «զրպարտություն»

30.06.2026 23:51
413

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հաստատելու Իսրայելի կառավարության որոշումը։

Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի նախարարների կաբինետի որոշումը որակել էր քաղաքական և Գազայում տիրող իրավիճակի հետ կապված։

Իր ելույթում Էրդողանը Իսրայելի կառավարությունն անվանել է «հանցավոր խմբավորում», իսկ Հայոց ցեղասպանության փաստը՝ «զրպարտություն»։

«Մենք ուշադրություն չենք դարձնում մեր երկրի հասցեին հնչող զրպարտությունը մի հանցավոր խմբավորման կողմից, որի ձեռքերն աղտոտված են Գազայի 73 հազար անմեղ բնակիչների արյամբ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նկատի ունենալով Իսրայելին։

Ավելին, Էրդողանը պնդում է, թե Թուրքիայի պատմության մեջ «ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ և գաղութատիրություն չկա»։

«Մեր փառապանծ հազարամյա պատմության ընթացքում եղել են միայն արդարություն ու կարեկցանք»,-պնդում է Թուրքիայի ղեկավարը։

arm.sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40