Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը խոսել է Հայոց ցեղաս պանության մասին և պատմել է ԱՄՆ ազգային արխիվից ցեղաս պանության հետ կապված զեկույցից մի հատված

26.03.2021 14:15
1169

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղաս պանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Աքարը նշել է, որ երբ գալիս են մшրտ և ապրիլ ամիսները, այդ հարցն օրակարգում է հայտնվում:

«Պետք է շատ լավ հասկացվի, որ առանց տեղեկույթի կարծիք չի լինում: Եվ Նրանք, որոնք կարծիք են հայտնում և առաջ են քաշում պնդnւմներ, նախ պետք է տեղեկացված լինեն տվայլ հարցից»,-ասել է նա:

Կրկնելով Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար արտաբերվող նույնաբովանդակ մտքեր՝ նա ասել է, որ այդ հարցի շուրջ իրենք բազմիցս խոսել, քննարկել ու պատմել են և շարունակելու են պատմել:

Աքարը, պնդելով, որ ԱՄՆ-ի ազգային արխիվում գրավոր տեղեկություններ կան, բոլոր մտավորականներին, այդ թվում ԱՄՆ քաղաքական գործիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արել՝ իրենց նեղnւթյnւն քաշեն և ուսումնասիրեն արխիվները:

Այնուհետև Աքարը լրագրողներին պատմել է ԱՄՆ ազգային արխիվից 1603 էջանոց զեկույցից մի հատված.

«1919թ. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հրամանով ամերիկացի գեներալ Ջեյմս Հարբորդը զին վnրшկшններից և քաղաքացիական անձանցից բաղկացած մոտ 50 հոգանոց պատվիրակությամբ Թուրքիա է եկել և այստեղ 58 օր ուսումնասիրություններ արել: Դրա արդյունքում կազմված զեկույցում նշվել է, որ այստեղ որևէ ցեղաս պանություն չի եղել և երկու կողմերը (թուրքերն ու հայերը-խմբ.) շատ ծшնր վի-շտ են ունեցել»:

Թեմայով հետաքրքրվողներին թուրք նախարարը խորհուրդ է տվել ուսումնասիրել ամերիկյան արխիվները:

«Մասնավորապես ամերիկացիները դա պիտի տեսնեն: Այդ զեկույցի էության և ամփոփման մեջ կարող են հստակ տեսնել, որ թուրքերը և հայերը մինչև այդ օրը 500 տարի միասին խաղաղության մեջ են ապրել և եթե արտաքին ազդեցություն չլիներ ևս 500 տարի կարող էին ապրել»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաս պանությունը:

Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղաս պանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս uшր-uшփելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում:

slim.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40