Թուրքիայի ընդդիմությունն ընտրել է միասնական թեկնածուին, բայց անունը դեռ գաղտնի է պահում

03.03.2023 16:42
1071

Թուրքիայի վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր կոալիցիան հինգշաբթի մի քանի ժամ տևած քննարկում է անցկացրել՝ որոշելով մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների միասնական թեկնածուին։

Այս մասին գրում է Tert.am-ն։

Արդյունքում, երկար ժամեր տևած բանակցություններից հետո ընտրվել է միասնական թեկնածուն։ Ընդ որում, միասնական թեկնածուի անուն ի վերջո չի հնչել։ Սակայն սպասվում է, որ անունը կհրապարակվի հաջորդ շաբաթ։

Ավելի վաղ այս կապակցությամբ երեք անուն էր հնչել՝ Ժողովրդահանրապետական կուսակցության  առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը։

Հայտարարության մեջ, որի տակ կա վեց ստորագրություն, ասվում է, որ փոխհամաձայնություն է ձեռք բերվել, սակայն բանակցությունների արդյունքների հրապարակումը սպասվում է միայն երկուշաբթի։

Ընդհանուր առմամբ, դա սպասելի էր. Sozcu թերթը նախօրեին գրել էր, որ ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ծրագրում է դեռ որոշ ժամանակ պահպանել ինտրիգը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40