Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու բանաձև է ներկայացվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

19.10.2020 10:51
1373

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու բանաձևում նշվում է, որ Թուրքիան ոչ միայն ներգրավված է Արցախի դեմ տարվող գործողություններում, այլ նաև ահաբեկիչներ է մատակարարում Ադրբեջանին։

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ հանրապետական Թալսի Գաբբարդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում Անկարան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրում։ Ավելին, նշվում է, որ Արցախի դեմ կռվելու համար Թուրքիան ահաբեկիչներ է մատակարարում Ադրբեջանին, որոնք ասոցացվում են «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» հետ։

Անդրադարձ է կատարվել նաև թուրքական F-16 մարտական կործանիչին, որն Ադրբեջանը գործի է դրվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ուղղությամբ։

«Եվ Թուրքիան այս ամենն անում է այն դեպքում, երբ ՆԱՏՕ–ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով»,–գրված է ներկայացված բանաձևում։

Նախաձեռնության հեղինակները նշել են նաև, որ Կանադան որոշեց դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային` փաստելով նրա անմիջական ներգրավվածությունը ռազմական գործողություններին, ինչի առնչությամբ, սակայն, Թուրքիան իր դժգոհությունը հայտնեց` հղում անելով ՆԱՏՕ–ի շրջանակում երկրների միջև համաձայնություններին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի` ադրբեջանական ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար էլ ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման։ Ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և կգործի վեց ամիս ժամկետով, որն, ի դեպ, հնարավոր է հետագայում երկարաձգել։

armeniasputnik.am
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40