Թուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. Արա Պողոսյան

21.08.2025 10:45
434

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Թուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն հայտարարել է, որ Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղու շինարարությունը կմեկնարկի օգոստոսի 22-ին։

«Նոր ճանապարհը նշանակալի ներդրում կունենա Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման գործում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ ընդհանուր առմամբ կբարձրանա բեռնափոխադրումների արդյունավետությունը լայն տարածքում՝ Պեկինից մինչև Լոնդոն», – ընդգծել է Ուրարօղլուն։

Հիշեցնեմ, որ այս Ուրարօղլուն ամբողջ ընթացքում միշտ խոսել է այսպես կոչված միջանցքի մասին, և հիմա` անգամ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո վերջինս կրկին կառչած է այդ գաղափարին։

Այս նախագիծը շուրջ 224 կմ երկարություն է ունենալու, որը ըստ բաց աղբյուրների ֆինանսավորվում է արտաքին վարկային միջոցներով` 2,4 միլիարդ եվրոյի չափով։ Ըստ թուրքական կողմի, այս ճանապարհը ծառայելու է տարեկան 5,5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար։ Շինարարության ընթացքում նախատեսվում է կառուցել հինգ թունել, 10 կամուրջ և այլ ենթակառուցվածքներ, ինչը ըստ Ուրարօղլուի, լրացուցիչ խթան կտա երկրի արևելյան շրջանների (հատկապես Արեւմտյան Հայաստանի) տնտեսությանը»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40